Ներքին 1 տարի առաջ - 12:20 22-03-2025

Քաղաքացին դիմել է իրավապահներին, որ փաստաբան ներկայացած անձի կողմից խարդախության զոհ է դարձել․ shamshyan.com

SHASMHYAN.com-ի տեղեկություններով՝ Երևանում հաշվառված 28-ամյա տղամարդու վերաբերյալ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն է դիմել մի քաղաքացի, ով հայտնել է, որ այդ տղամարդը խարդախությամբ իրենից գումարներ է վերցրել։

Երևանի բնակիչ Ա․ Թ․-ն մասնավորապես՝ հայտնել է, որ մի տղամարդ, ով ներկայացել է՝ որպես «Ջասթիս» ՍՊԸ-ի տնօրեն և փաստաբան, անցյալ տարվա դեկտեմբերին իրեն փաստաբանական ծառայություններ մատուցելու, ինչպես նաև դատարանի պետական տուրքը վճարելու համար իր վստահությունը չարաշահելու միջոցով պայմանագիր է կնքել ու իրենից պահանջել 700 հազար դրամի չափով գումար՝ դատարանի պետական տուրքը վճարելու պատրվակով, այնուհետև այդ տղամարդը իրենից խարդախությամբ հափշտակել է 6 հազար դոլարին համարժեք դրամ։

Նույն թվականի դեկտեմբերի վերջին, ըստ Ա․ Թ․-ի, այդ տղամարդը կրկին պահանջել է ևս 700 հազար դրամ իբրև թե նորից դատարանին պետական տուրք վճարելու համար։ Առաջարկել է նաև, որպեսզի ինքը Հայաստանում գործող բոլոր բանկերից ներկայացնի համապատասխան տեղեկանքներ, որով կփաստեն, որ ինքը անվճարունակ է ու դրա համար ինքը հարկադրաբար ծախսել է գումար։

Ա․ Թ․-ն հայտնել է նաև, որ 2024 թվականի ընթացքում 2 անգամ նույն տղամարդը իրենից պահանջել է 6 հազար ԱՄՆ դոլար գումար, պատճառաբանելով, որ դա պետք է դատարան ներկայացնելու համար, որը սակայն մոտ 20 օր անց վերադարձրել է, իսկ վերջին անգամ նույն պատրվակով իրենից պահանջել է մոտ 8 հազար դոլար, որից 4500 դոլարը ինքը որպես փոխառություն ստիպված է եղել ամսական 10 տոկոս տոկոսադրույքով վերցնել իր ծանոթից։

Ըստ դիմումատուի նշված գումարը այդ տղամարդը վերադարձրել է պայմանավորված ժամկետից 2 ամիս ուշացումով, որի արդյունքում ինքը հարկադրված մոտ 350 հազար դրամ որպես տոկոսադրույք է վճարել, ինչի հետևանքով կրել է գույքային վնաս։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Ա․ Թ․-ի հայտնած տղամարդը Ռոման Երիցյանն է, ով փաստաբանական գործունեությամբ է զբաղվում և կան կասկածներ, որ Ռ․ Երիցյանի կողմից այլ տուժած քաղաքացիներ ևս կան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ