Մամուլ 1 տարի առաջ - 08:15 06-11-2024

Ինչու են հորդորում բոյկոտել Դավիթ Երեմյանի բիզնեսները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Դավիթ Երեմյանն այս կադրից հետո թիրախում է հայտնվել. հորդորում են բոյկոտել նրա բիզնեսները:

Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկի 141-րդ տողում տեղ գտած «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊ ընկերության դեմ արշավ է սկսվել։
Համացանցում օգտատերերը հորդորում են «սեւ ցուցակ» գցել «Երեմյաններ» ընկերությանը եւ նրանց պատկանող ռեստորանները:

Իսկ ի՞նչն է նման աղմուկի պատճառը։ Բանն այն է, որ «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի սեփականատեր Դավիթ Երեմյանն օրերս դարձյալ հանդիպում էր ունեցել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ, խոնարհվելով բարեւել էր նրան, ինչը ֆիքսել են կադրերում: Հենց դրանից հետո սկսեցին հորդել բացասական մեկնաբանությունները եւ հրապարակումները։ Օգտատերերից շատերը հրապարակումներ արեցին, որ չպետք է այլեւս այցելել Երեմյաններին պատկանող «Լավաշ», «Շերեփ», «Պանդոկ Երեւան», «Սիզնս» ռեստորաններ, եւ ընկերների ցանկից պետք է հեռացնեն Դավիթ Երեմյանին:Այս ամենի պատճառը իշխանությունների հետ մերձեցումն է, քանի որ Դավիթ Երեմյանը, կարծես, դարձել է իշխանության «կից գործարարը»:

Նա գրեթե բաց չի թողնում ոչ մի իշխանական միջոցառում կամ դրամահավաք։ Նա եզակիներից է, որ պետական եւ միջազգային ֆինանսավորմամբ ստեղծել է խելացի անասնագոմ։

Դավիթ Երեմյանը միակն է, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդից՝ ԱՆԻՖ-ից, ստացավ գյուղատնտեսությունը զարգացնելու համար ներդրում։ Նա նաեւ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի հետ, որպես պատվիրակության անդամ, 2023 թվականին մեկնել էր Լոնդոն։ Ի՞նչ է սա, եթե ոչ իշխանության «կցորդ օլիգարխի» վարքագիծ։

Ի դեպ, հոկտեմբերի 31-ին կայացած «հաջողակ տղամարդկանց» թանկարժեք ընթրիքն էլ հենց Երեմյանների բարձրաճաշակ «Լիվինգսթոնում» էր կազմակերպվել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին