Ավելին 2 տարի առաջ - 15:00 02-10-2024

Մենք ԱՄՆ-ում ենք, ես վաճառել եմ իմ բոլոր բիզնեսները Հայաստանում. Անահիտ Սիմոնյան

«Մենք Միացյալ նահանգներում ենք, ես վաճառել եմ իմ բոլոր բիզնեսները Հայաստանում, և ընդհանրապես չեմ փոշմանում: Մենք այստեղ արդեն հարմարվել ենք: Արմանը գնում է դպրոց: Շատ լավ, հայկական դպրոց է գնում: Արդեն ունի ընկերներ, մի խոսքով՝ մեզ այստեղ շատ լավ է:

Ինձ համար կյանքը շարժում է: Անընդհատ պետք է շարժվես ու գնաս առաջ: Եթե հասկանում ես, որ ինչ-որ տեղ, ինչ-որ քաղաքում կամ շրջապատում քո մաքսիմումն արել ես ու այդտեղ ավելին էլ չես կարող անել, պետք է ընդլայնվես: Այս պահին այս երկիրն այդ հնարավորությունը տալիս է յուրաքանչյուր ոլորտում անել ավելի մասշտաբային նախագծեր, իհարկե, գիշեր-ցերեկ աշխատելով: Ամեն մարդու կյանք իր ձեռքերում է: Ես համարում եմ, որ ես եմ իմ և իմ երեխայի նավի նավապետը և համարում եմ, որ այս պահին այսպես է ճիշտ: Իր ապագայի մասին մտածելով մենք ժամանակավորապես այս որոշումն ենք կայացրել, որպեսզի տարբեր տեղերից տարբեր հեքիաթներ չլսեք, ես ձեզ ամեն ինչ ինքս կպատմեմ:

Իմ միակ խորհուրդն է՝ ապրեք ձեր կյանքը լիարժեք, մենք ունենք 1 կյանք, և պետք է մաքսիմում դրական լիցքեր ստանանք այս կյանքից: Շրջապատեք ձեր դրական մարդկանցով, կտրեք ձեզանից նեգատիվը, թույլ մի տվեք, որ ձեր վրա երբևիցէ որևէ նեգատիվ երևույթ կամ մեկանաբանություն ազդի:

Այդ ամենն այնքան փոքր մանրուք է, երբ գլոբալ նայում ես կյանքին և գիտակցում ես թե կյանքում ինչքան կարևոր բաներ կան»,- ինստագրամյան իր էջի սթորի բաժնում պատմել է երգչուհի Անահիտ Սիմոնյանը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ

Ձեզ գուցե հետաքրքրի