Արտաքին 1 տարի առաջ - 13:10 04-11-2024

Մոլդովայում հաղթել է ժողովրդավարությունը. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ․

«Ժողովրդավարությունը հաղթել է միջամտությունների և մանիպուլյացիաների նկատմամբ։ Ֆրանսիան կշարունակի Մոլդովային աջակցել դեպի Եվրոպա իր ճանապարհին»,-գրել է Մակրոնը X-ի իր միկրոբլոգում։

Ավելի վաղ՝ մինչ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների հրապարակումը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շնորհավորել էր Սանդուին վերընտրվելու կապակցությամբ։