Ներքին 1 տարի առաջ - 18:20 03-11-2024

Գորիսում առաջին անգամ անցկացվեց պատանիների բռնցքամարտի միջազգային մրցաշար

Գորիսում առաջին անգամ անցկացվեց պատանիների բռնցքամարտի միջազգային մրցաշար։

Գորիսը դարձավ պատանիների բռնցքամարտի միջազգային մրցաշարի հյուրընկալող։ Առաջին անգամ կազմակերպված այս մասշտաբային միջոցառմանը մասնակցեցին հարյուրավոր պատանի մարզիկներ։ Մրցաշարի անցկացումը կարևոր քայլ է տարածաշրջանում մարզական կյանքի աշխուժացման և երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանման ուղղությամբ։

Միջոցառման հաջող անցկացմանն աջակցել է նաև տեղական բիզնես համայնքը։ Քաղաքի առաջատար հյուրանոցներից՝ «Եղևնուտը», «Մինան», «Ավագյանսը», «Մթնաձորը», «Հարմարը», «BMG»,

«Խորեայի ձորը», անվճար հյուրընկալեցին մրցաշարի մասնակիցներին։ «Կիրճ» հյուրանոցը ևս պատրաստակամություն էին հայտնել անվճար հյուրընկալել պատանի մարզիկներին։ Սա վկայում է գործարար համայնքի՝ համայնքային նախաձեռնություններին աջակցելու բարձր պատրաստակամության մասին։

Գործարար համայնքի նման նախաձեռնությունը լավ օրինակ է հանրային-մասնավոր համագործակցության և սոցիալական պատասխանատվության։

Գորիսի համայնքապետարանը բարձր է գնահատում բիզնես համայնքի ներդրումը։ Նման համագործակցությունը ստեղծում է հիմքեր հետագա նման միջոցառումների կազմակերպման և երիտասարդության շրջանում սպորտի զարգացման համար։ Միջազգային մրցաշարի հաջող անցկացումը նաև նպաստում է Գորիսի՝ որպես սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոնի հեղինակության ամրապնդմանը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների

Ձեզ գուցե հետաքրքրի