Արտաքին 1 տարի առաջ - 17:29 03-11-2024

Վրաստանի կառավարությունը միանշանակ եվրոպամետ է. վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն իտալական Sky հեռուստաալիքին տված հարցազրույցում ընդգծել է, որ Վրաստանի կառավարությունը միանշանակ եվրոպամետ է։ Նրա խոսքով՝ երկրի Սահմանադրությունը որպես արտաքին քաղաքականության գերակայություն սահմանում է, որ յուրաքանչյուր կառավարություն պետք է աջակցի Վրաստանի եվրաինտեգրմանը։ Փոխանցում է Azatutyun-ը։

«Այստեղ մեզ համար ընտրության հարց չկա, քանի որ Վրաստանի Սահմանադրությունը որպես երկրի արտաքին քաղաքականության գերակայություն սահմանում է, որ յուրաքանչյուր կառավարություն պետք է բոլոր ջանքերը գործադրի Վրաստանի եվրաինտեգրմանը նպաստելու համար։ Իշխանությունն ակնհայտորեն եվրոպամետ է»,- ասել է նա։

Անդրադառնալով երկրի արտաքին քաղաքական ուղղությունը փոխելու քննադատություններին՝ վարչապետը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում Թբիլիսին ու Մոսկվան ունեն հումանիտար բնույթի հարաբերություններ, ինչպես նաև առևտրատնտեսական ոլորտում։

«Մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ մեր տարածքի 20 տոկոսը օկուպացված է Ռուսաստանի Դաշնության կողմից»,- ընդգծել է Կոբախիձեն։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից