Ներքին 1 տարի առաջ - 13:30 03-11-2024

Մի լակոտ անասուններին արտումս արածեցրել է, ասել եմ՝ հանիր, եկել, 5 հոգով ծեծել են․ Գեղադիր գյուղի բնակիչ

«Իմ մասին նյութում սխալ կա գրված՝ ես հովիվը չեմ, ես արտի տերն եմ։ Մի լակոտ բերել, անասուններին իմ արտում արածեցրել է։ Մտել, ասել եմ՝ հանեք արտիցս, զանգել է, 5 հոգով եկել, ծեծել են մեզ, էլ բան չունեմ ավելացնելու»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գեղադիր գյուղի 78-ամյա բնակիչ Վանյա Նիկողոսյանը։

Նշենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ հոկտեմբերի 27-ին Արագածոտնի մարզում՝ Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր գյուղում, տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ անչափահաս մի քանի բնակիչներ ծեծի են ենթարկել 78-ամյա Վանյա Նիկողոսյանին և նրա որդուն։

Oragir.News-ը զրուցեց նաև Հովհաննիսյան Արայի հետ, ով Ծաղկահովիտ համայնքի Խնամակալության, հոգաբարձության խորհրդի նախագահն է․

«Ես Վանիկին ճանաչում եմ, մեր համայնքից է։ Սովետական միության ժամանակ գյուղսովետի նախագահ է եղել։ Դեպքից տեղյակ չեմ, բայց կարծում եմ՝ կենցաղային վեճ է եղել, չգիտեմ՝ ովքեր են եղել Վանիկին ծեծի ենթարկող երեխաները, բայց կարծում եմ՝ դա շատ տգեղ երևույթ է մեծահասակի նկատմամբ։ Պետք է միջոցներ ձեռնարկենք, տեսնենք՝ ի՞նչն է պաճառը եղել, որ երեխաները նման կերպ են վարվել։ Ես՝ որպես հոգաբարձու, պետք է գնամ, նրանց հետ հետազոտություն անեմ, որ փորձեմ հասկանալ, օգնել այդ երեխաներին դա էլ մեր ֆունկցիաների մեջ է մտնում»։

Հիշեցնենք, որ Գեղադիր գյուղի վարչական տարածքում գտնվող ցորենի ցանքատարածքում անասուններ արածեցնելու հարցի շուրջ հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Արագածոտնի մարզի անչափահաս մի քանի բնակիչներ ծեծի են ենթարկել ենթարկել 78-ամյա Վանյա Նիկողոսյանին, նրա որդուն, իսկ 76-ամյա Սեդա Մ․-ին հրել և վայր են գցել գետնին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա