Ներքին Հարցում 2 տարի առաջ - 19:31 02-11-2024

Քաղաքապետարանն ու իշխանությունն են մեղավոր երեկվա տրանսպորտի կոլապսի համար. հարցում

Երեկ՝ նոյեմբերի 1-ին, վաղ առավոտից Երևանում տրանսպորտային համակարգն իսկական կոլապսի մեջ էր հայտնվել․ մետրոներում ու կանգառներում մեծաթիվ հերթեր են գոյացել, դասի շտապող ուսանողներն ու աշխատանքի շտապող քաղաքացիները չեն կարողացել ժամանակին հասնել տեղ։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել․ «Ո՞վ է երեկվա տրանսպորտային կոլապսի մեղավորը»։

Հարցվածների մի մասը հանդիմանեց քաղաքային իշխանություններին։

"Հիմա, որ սենց պարտադրել են, ահավոր վիճակ է»,- ասաց մի քաղաքացի։

«Էս ի՞նչ է կատարվում։ Հիմա մենք ո՞նց ենք տանսպրոտի փողը գցելու, մի կերպ հայթայթել ենք 100 դրամանոցներ»,- ասաց տարեց մի քաղաքացի։

«Մեղավորը իշխանությունն է։ Նրանք պետք է այդ ամեն հարցերով զբաղվեն»,- նկատեց մեկ այլ քաղաքացի։

Նշենք, որ երեկ նաև «Թելսել» ծրագիրն աշխատում էր խափանումներով, վարորդները կտրականապես հրաժարվում էին գումար մանրելուց, իսկ 100-դրամանոց գտնել էլ հաջողվում էր շատ հազվադեպ։ 100-դրամանոց կամ QR կոդ չունեցող բազմաթիվ քաղաքացիների չի հաջողվել օգտվել տրանսպորտից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ