Միտք Ներքին 1 տարի առաջ - 16:23 31-10-2024

9 քաղաքացի է ձերբակալվել․ նրանց միակ «մեղքը» իշխանություններին դեմ արտահայտվելն է․ Գեղամ Մանուկյան


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վաղ առավոտից մի քանի ժամ Երևանի ՁՊՎ-ում էի (ձերբակալվածների պահպանման վայր): Մինչ ծրագրել էի այցելել նախօրեին ձերբակալված Աղվան Արշակյանին ու Հայկ Նիկողոսյանին, կեսգիշերից հետո լուր ստացանք, որ Էրեբունու բաժին նույն շինծու կասկածով ու օպերատիվ տվյալներով բերման են ենթարկվել ևս երեք քաղաքացի։ Ողջ գիշեր գործընկերս՝ Մհեր Սահակյանը Նրանց հետ էր ոստիկանատանը։ Լուսաբացին տեղեկացրեց, որ նրանց ևս ձերբակալում են։ Արդեն առավոտյան ՁՊՎ բակում պարզվեց, որ լուսաբացին ևս չորս քաղաքացու, այդ թվում զոհվածի հոր, ձերբակալել են Արաբկիրի բաժնից։ Ադյունքում այս պահի դրությամբ Էրեբունու ՁՊՎ ում են գտնվում 9 քաղաքացի, որոնց «մեղքը» մեկն է՝ դեմ են արտահայտվում այս իշխանություններին ու նրանց քաղաքականությանը։

Հրապարակում եմ ցանկը՝
1. Հայկ Նիկողոսյան
2. Աղվան Արշակյան
3. Վիգեն Ազատյան
4. Արա Մկրտչյան
5. Նիկոլայ Քոչարյան
6. Մոււշեղ Նավասարդան
7. Հովհաննես Ավետիսյան
8. Միքայել Օհանյան
9. Արտեմ Խառատյան

Բոլորին էլ բերման են ենթարկել, ձերբակալել անօրինական նույն սցեարով՝ կանգնեցնում են մեքենաները, թե օպերատիվ տեղեկություններ կան անօրինական զենք պահելու մասին։

Մի ողջ օր ձգձգում են մեքենայի խուզարկությունը, հետո այդ տեղեկության հերքման դեպքում կամ ազատ են արձակում, կամ քննիչները, օգտվելով 72 ժամ ձերբակալելու իրենց իրավունքից, անհարկի շարունակում են ընդդիմադիր գործիչներին զրկել ազատությունից։

Սա իշխանության վախերի մասին է խոսում։ Այդ վախերը դեռ շատ են ավելանալու: Իսկ ընդդիմադիրներին նման շինծու և անօրինական քայլերով չեն կարող կոտրել:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան