Իսպանիայում հեղեղումները 51 մարդու կյանք են խլել
copy image url

Իսպանիայում հեղեղումները 51 մարդու կյանք են խլել

Արտաքին 7 ամիս առաջ - 15:01 30-10-2024
Իսպանիայում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով Վալենսիայի ինքնավար համայնքում 51 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Հորդառատ անձրևների պատճառով մի քանի գյուղերում փողոցները վերածվել են գետերի, խաթարվել է երկաթուղային հաղորդակցությունը, փակվել են մայրուղիները։ Հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել Իսպանիայի հարավային և արևելյան շրջաններում։ Մալագայում գրեթե 300 ուղևորով արագընթաց գնացքը դուրս է եկել ռելսերից. տուժածներ չկան։

Փողոցներով հոսող հեղեղաջրերը մեծ արագությամբ քշել-տարել են մեքենաները։ Տների և մեքենաների տանիքներից մարդկանց փրկելու համար ոստիկանությունը և փրկարարները գործի են դրել ուղղաթիռներ։ Հեղեղներից տուժած շրջաններ է ուղարկվել Իսպանիայի արագ արձագանքման ստորաբաժանումների ավելի քան 1000 զինվոր։