Ներքին 1 տարի առաջ - 12:20 29-10-2024

Դու ամեն օր գրի, ես երկու ամիսը մեկ քեզ «զերո» կսարքեմ. ցավում եմ քո համար. Ալեն Սիմոնյանը՝ Թագուհի Թովմասյանին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված հոդվածից եզրակացրել է՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը չարացած է։

«ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ, ՔՊ նախկին պատգամավոր, «Ժողովուրդ» օրաթերթի իբր նախկին խմբագիր, հայոց լեզվի մեջ «զերո» բառի հեղինակ, այժմ Սերժ Սարգսյանի զինակից Թագուհի Թովմասյանը (եթե ինչ-որ բան մոռացա, թող ներող լինի) քնում-արթնանում է մի մտքով, թե ինչպես իմ մասին մի վատ բան գրի:

Քուջուջա անում, քուջուջա անում կեղտոտ շորերիս մեջ, փորձում մի բան գտնել: Հիմա էլ գնացել, հասել է 2014 թվական իմ «Սիցիլիա» ՍՊԸ և դարակազմիկ բացահայտում արել, որ իմ անունով գրանցված ՍՊԸ-ն իր գոյության վերջին ժամանակահատվածում հարկային պարտավորություն է ունեցել, որը չի կատարել, ինչը հետագայում դատական կարգով գանձվել է: Կարճ ասած՝ ակումբս տվել եմ ընկերոջս, փաստաթղթերը մնացել են իմ անունով, չի կարողացել աշխատացնել, հարկեր վճարել, սննկացել ու փակվել է, պետության դեմ իր պարտականությունն էլ կատարել է, և՞:

Բայց հարցը այն է, թե ում է այս ամենը հետաքրքիր կամ ի՞նչ է դա փոխում մեր իրականության մեջ: Ինչպես հայտնի խմբագիրն է ասում՝ «զերո» բան: Թե՞ քեզ թվում է հեսա Սերժը կարդալու է, կանչի, ջղայնանա վրաս, կամ ես գիշերը չեմ քնելու, կամ ընտրողս կարդալու է, ասի՝ վա՜յ, էս ինչա արել, թալանեցին էս երկիրը և այլն, ասենք, յանի ի՞նչ:

Ամեն քո սենց հոդված ի ցույց է դնում, թե որքան չարացած ես դու, Թագուհի՛ ջան, թե որքան անճար վիճակում ես քեզ զգում, թե ինչպես ես ապարդյուն առիթ ման գալիս՝ խայթելու, քեզ կարևորելու ու չես նկատում, որ թեկուզ ամեն օր իմ մասին մի վատ բան գրելով՝ այդ հարցը չես լուծելու: Նույնիսկ դուխդ չի հերիքում ԱԺ նիստերի գալ, խոսել, աշխատել, դու ո՞նց ես պատկերացնում, որ այսօրինակ բաները իմ կամ հասարակության վրա որևէ ազդեցություն ունենան:

Դու ամեն օր գրի, ես երկու ամիսը մեկ քեզ ու քո հզոր մեդիային սենց մի գրառումով «զերո» կսարքեմ, դու ամեն օր գրի ու ամեն գրածի շուրջ մի քանի իրավաբան պահի, որ դատի չտամ քեզ: Դու ինձ ատի, որ դառնաս հայտնի ու մի նկատի, թե ոնց է իմ ուրվականը քո սենյակում արդեն հայտնվել:

Ցավում եմ քո համար»,- «Տելեգրամ»-ում գրել է Սիմոնյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ