Ներքին 2 տարի առաջ - 19:07 28-10-2024

Ժաննա Անդրեասյանն ընդունել է շախմատի հավաքականի անդամներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականներին, որոնք վերջերս Բուդապեշտում մասնակցել են շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադային:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը:

ԿԳՄՍ նախարարը ողջունել է շախմատիստներին, շնորհակալություն հայտնել հաջող մրցելույթների համար և շնորհավորել նրանց գրանցած արդյունքների առթիվ: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ շախմատն առանձնահատուկ նշանակություն ունի հանրության շրջանում, հատկապես այն ժամանակից ի վեր, ինչ շախմատը՝ որպես առարկա, սկսել է դասավանդվել հանրակրթական դպրոցներում:

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև պատանի շախմատիստների հաջող մրցելույթներին, որոնք բարձր արդյունքներ են գրանցել արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում. «Սա նշանակում է, որ նաև արդյունքների կայունություն ու շարունակականություն ունենք: Մեր երեխաների արդյունքները ցույց են տալիս, որ մեծ վստահությամբ կարող ենք այդ մասին խոսել»:

Ժաննա Անդրեասյանը Հայաստանի շախմատի հավաքականի մարզիկներին ու մարզիչներին շնորհավորել է նաև ՖԻԴԵ-ի կողմից 100-ամյակի լավագույն թիմ ճանաչվելու առթիվ:

«Սա մեծ պատասխանատվություն ու պատիվ է: Վստահ եմ՝ դարի լավագույն թիմի անվան ներքո հանդես գալը հետագայում յուրաքանչյուրիդ համար լրացուցիչ պատասխանատվություն է լինելու: Մյուս կողմից՝ կարևոր է, որ շարունակական աշխատանքը գնահատվում է ոչ միայն երկրի ներսում, այլև միջազգայնորեն ճանաչելի է դարձնում Հայաստանը՝ որպես շախմատային երկիր»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու հետագա հաջողություն մաղթել մարզիկներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս ողջունել է մարզիկներին և շնորհավորել գրանցած արդյունքների համար:
Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը համաշխարհային 45-րդ օլիմպիադայում բրոնզե մեդալներ էին նվաճել առանձին խաղատախտակներին: Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում կիսել էր 3-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն օլիմպիադայում կիսել էր 2-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը։

Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը, անդրադառնալով արդյունքներին, հավաստիացրել է՝ մշտապես ձգտելու են հասնել ավելիին:

ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպմանը Հայաստանի շախմատի հավաքականի անդամները խոսել են իրենց տպավորությունների, առաջիկա անելիքների և խնդիրների մասին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև մի շարք այլ հարցերի՝ կապված մարզիկների հանդերձանքի, տեխնիկական հագեցվածության և այլնի հետ: Քննարկվել են նաև մրցումների նախապատրաստական աշխատանքների և տեխնիկական հագեցվածության բարելավմանը վերաբերող հարցեր:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ