Վրաց ժողովուրդը երեկ ընդունեց ժողովրդավարությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Այժմ Վրաստանի քաղաքական առաջնորդները պետք է հարգեն օրենքի գերակայությունը, չեղյալ համարեն հիմնարար ազատությունները խաթարող օրենսդրությունը, շտկեն ընտրական գործընթացի թերությունները և Վրաստանը տանեն դեպի իր եվրատլանտյան ապագան»,- գրել է Բլինեքենրը «X»-ի իր էջում։