Ուղիղ եթեր
Փաշինյանն ընտրությունները կկեղծի՞ վրացիների օրինակով
copy image url

Փաշինյանն ընտրությունները կկեղծի՞ վրացիների օրինակով

Միտք Ներքին 6 ամիս առաջ - 09:00 28-10-2024
Վրաստանում հոկտեմբերի 28-ին մեծ հանրահավաքներ են կազմակերպվելու։ Ընդդիմադիր ուժերը և պետության նախագահը հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։ Համամասնական ընտրությունների արդյունքում 5 տոկոսանոց անցողիկ շեմն անցած 4 կուսակցություններից երեքն արդեն հայտարարել են, որ չեն վերցնելու մանդատները, քանի որ քվեարկության ընթացքում տեղի են ունեցել լցոնումներ, կոպիտ ընտրախախտումներ։ Հնարավո՞ր է ՀՀ-ում ևս կեղծվեն ընտրությունները։

Ընտրապայքարի հիմնական բանավեճն առաջին հայացքից նման չէ հայկականին։ Իշխանությունը պահելու մղում ունեցողն իր հիմնական մրցակիցներին կարգել էր ակախականներին, ծայրահեղ աջ ուժերին, Եվրաինտեգրման, ՆԱՏՕ-ին անդամակցելու ջատագովներին, ուշադրությունից դուրս թողնելով ռուսամետ ուժերին, որոնք չեն հաղթահարել շեմը։

«Վրացական երազանքի» իշխանության օրոք Վրաստանը անշեղորեն շարունակել է եվրաինտեգրման ընթացքը, երկիրը դարձել է ԵՄ թեկնածու անդամ։ Կաբինետի անդամները բազմիցս են հայտարարել, որ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու կուրսը մնալու են անփոփոխ։ Երկիրը ՆԱՏՕ-ի զորավարժություններին ակտիվ մասնակցում է։ Ռուս-թուրքական «3+3» նախագծին չեն մասնակցում, քանի որ այն հակասում է եվրաինտեգրման կուրսին։ Միաժամանակ խաղում են Մոսկվայի հետ, պահպանելով վրացական ապրանքի դիրքերը ռուսական շուկայում։ Սակայն ընդդիմադիր ուժերը իշխող «Վրացական երազանքին» որակում են ռուսական գործակալ, մեղադրում ռուսական շահեր սպասարկելու, Վրաստանի անկախության դեմ գործելու նկրտումներ ունենալու մեջ և այլն։ Իշխանությունն էլ ընդդիմությանն է հանդիմանում Եվրամիության, Արևմուտքի շահերը սպասարկելու, Ռուսաստանի դեմ ագրեսիվ պլաններ ունենալու մեջ։ Այսպիսի խոսույթով ցույց են տալիս, որ իշխանությունը պասիվ արևմտամետ է, իսկ ընդդիմությունը ակտիվ արևմտամետ։ Ուժերի այս դասավորությունը ցույց է տալիս, որ երկիրը դանդաղ գնում է նախանշված եվրանտեգրման ճանապարհով, ունի արագացման պոտենցիալ ի դեմս ընդդիմության։

Հայաստանում այս պատկերը մոդուլով նույնն է։ ՔՊ-ն ընդդիմությանը մեղադրում է երկիրը դեպի Մոսկվա տանելու մտադրության մեջ։ Իսկ ընդդիմությունը Փաշինյանին հանդիմանում է արևմտամետ լինելու, ռուսների շահերը մեծ նվիրումով չպասարկելու, միջանցքը ռուսներին չհանձնելու մեջ։ ՔՊ-ական իշխանությունը ԱՊՀ-ԵԱՏՄ պահպանելու ջատագով են, իրականացնում են համատեղ ծրագրեր, հանդես են գալիս լավարկելու առաջարկներով, ռուս-թուրքական «3+3»-ին են մասնակցում, հայ-ռուսական պայմանագրերը վերանայելու խնդիր չեն դնում, դուրս չեն հրավիրում ռուսական զորքերը, ապասովետիզացում չեն անում և այլն։ Իսկ Նիկոլ Փաշինյանը մարդկանց խնդրում է հարգանքով խոսել ՌԴ-ի հասցեին։ Այսպես ցույց են տալիս, որ ՔՊ-ն պասիվ ռուսամետ դիրքում է, իսկ ընդդիմությունը՝ ակտիվ ռուսամետ։ Ուժերի այս դասավորությամբ էլ ցույց են տալիս, որ ՀՀ-ն ձգտում է վերադառնալ ռուսական ազդեցության գոտի։ Ունի նաև արագացման պոտենցիալ ի դեմ ընդդիմության։

Արևմուտքում ժողովրդավարությունն արժեք է, քաղաքակրթական ընտրություն։ Այն երկրները, որտեղ ժողովրդավարությունը քաղաքակրթական ընտրություն է, կոչվում են ժողովրդավարական երկրներ։ Ռուսական ազդեցության գոտիներում ժողովրդավարությունը սոսկ կառավարման ձև է։ Ոչ ժողովրդավարական երկրներում, այդ թվում՝ ռուսական ազդեցության երկրներում ժողովրդի քվեն չեն հարգում, կեղծում են առանց հետևանքների մասին մտածելու։

Վրաստանում ընտրությունները կեղծելու փաստերը՝ լցոնումները, ընդդիմադիրների նկատմամբ բռնությունները խորհրդանշական առումով ցույց են տալիս, որ Վրաստանն ընտրում է ոչ ժողովրդավարական երկիր դառնալու, ռուսական ազդեցության գոտի վերադառնալու ուղին։ Սա է պատճառը, որ ժողովրդավարության ջատագով վրացական ընդդիմությունը դիմում է արմատական քայլերի, ցույցեր են անում ու չեն վերցնում մանդատները, ստիպելով անցկացնել նոր ընտրություններ։ Նրանք չեն ուզում հաշտվել այն հեռանկարի հետ, որ Վրաստանը կարող է դառնալ ոչ ժողովրդավարական պետություն։

ՀՀ-ում իրավիճակը բոլորովին այլ է։ Քանի որ հիմնական մրցապայքարը ձևավորում են պասիվ և ակտիվ ռուսամետ ուժերի միջև, ապա մանդատների թիվը որոշում են ռուսների հետ համաձայնեցված։ Այսինքն՝ տեղի են ունենում պայմանավորված ընտրություններ, որոնք կեղծվում են նախքան քվեարկության օրը, իսկ քվեարկության օրն անցնում է խաղաղ, հանդարտ, առանց լցոնումների և բռնության։

Պարզ ասած՝ եթե ՀՀ գալիք ընտրություններում մրցապայքարը դարձյալ կազմակերպվի պասիվ և ակտիվ ռուսամետ ուժերի միջև, ապա քվեարկության օրը կանցնի խաղաղ, առանց միջադեպերի։ Եթե Ռուբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կարողանան դուրս գալ խաղից, իսկ ՔՊ-ի հիմնական մրցակիցները լինեն աջ, անկախական, արևմտամետ, եվրաինտգրման և ՆԱՏՕ-ին անդամակցելու ջատագով ուժերը, ապա Նիկոլ Փաշինյանը ընտրությունները կկեղծի, որպեսզի աշխարհին ցույց տա, որ ՀՀ-ն ոչ ժողովրդավարական երկիր է ու ձգտում է դառնալ ռուսական ազդեցության գոտի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:24 Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով
22:25 Շիրակի մարզի Լեռնուտ, Գետք, Մեղրաշատ, Ողջի, Տուֆաշեն և այլ գյուղերի դպրոցները կփակվեն
22:59 Նրանք կարող են 1-ին դասարան ընդունվել 7 տարին լրանալու դեպքում. Ժաննա Անդրեասյան
18:00 Ավելի լավ ա էշի կարոտեմ, քան Աննային ու Նիկոլին․ հարցում
18:32 Նախքան երեխային թույլ կտաք դրսում լինել առանց մեծահասակների, սովորեցրեք ինքնապահովման հմտություններ. Արմեն Մուրադյան
15:04 Հրաշքներ լինում են. Անահիտ Մանուկյանը՝ 2-ամյա Տիգրանի անհետացման մասին
22:45 Ոչ մի օր՝ առանց Արցախի.  Նորայր Դանիելյան․ «Առանց Արցախի՝ չկա Հայաստան, առանց Հայաստանի՝ չկա հայ ազգ»
21:17 Մարդկանց ձեռքը փող չկա. գուկան, ապրանքին կնայեն ու կերթան. վաճառական
23:35 Մայիսի 13-ին լույս չի լինի Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում
13:42 Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ խոսակցությունների համաձայն՝ ձկնորսներից 1-ը ջրահեղձ է եղել