Ներքին 1 տարի առաջ - 13:51 27-10-2024

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել Հոկտեմբերի 27-ի գործի վերաբերյալ

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել Հոկտեմբերի 27-ի գործով 2019-2024 թվականների ընթացքում կատարված վարութային գործողությունների մասին:

2019 թվականի դեկտեմբերի 27-ին վերսկսվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու վերաբերյալ քրեական գործից (քրեական վարույթից) 2004 թվականի հուլիսի 11-ին անջատված և 2004 թվականի նոյեմբերի 11-ին կարճված քրեական գործը: Վերսկսման համար հիմք է հանդիսացել տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանի և նրա ներկայացուցչի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված բողոքը, որով վերջիններս խնդրել էին վերացնել ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետի տեղակալի՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին 2004 թվականի նոյեմբերի 11-ին որոշումը:

Վերսկսված քննության ընթացքում ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանը հարցաքննվել է և տվել ցուցմունքներ դեպքի հանգամանքների վերաբերյալ:

Քննության ընթացքում հարցաքննվել են նաև ահաբեկչական խմբի անդամներ, դատապարտյալներ Կարեն Հունանյանը, Դերենիկ Բեջանյանը և Աշոտ Կնյազյանը:

Համապատասխան քրեակատարողական հիմնարկներից առգրավվել են խմբի մյուս անդամներ Էդուարդ Գրիգորյանի, Վռամ Գալստյանի և Համլետ Ստեփանյանի անձնական գործերը՝ նրանց մահվան պատճառների վերաբերյալ մի շարք հարցեր պարզաբանելու համար:

Քննության ընթացքում Գլխավոր դատախազության արխիվից առգրավվել է քրեական գործին (քրեական վարույթին) կցված փաթեթը, Դատական դեպարտամենտի արխիվից առգրավել են քրեական գործի դատաքննական հատորները և քրեական գործին կցված ձայնագրությունները, այլ նյութեր, ՀՀ ոստիկանությունից և այլ ստորաբաժանումներից առգրավվել են դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող գործեր: Նախաքննության ընթացքում առգրավված տեսագրություններով և ձայնագրություններով նշանակվել են տեսաձայնագրային փորձաքննություններ, ստացվել են դրանց եզրակացությունները:

2019-2024 թվականների ընթացքում քրեական գործի (վարույթի) ընթացքում հարցաքննվել է 24 վկա, 4 դատապարտյալ, կատարվել է 1 առերեսում:

Հանձնարարություններ են տրվել տարբեր օպերատիվ ստորաբաժանումներին՝ դեպքի հանգամանքների վերաբերյալ տարբեր հարցեր պարզաբանելու նպատակով:

Զննվել են քրեական վարույթի նյութերին կցված տարբեր փաստաթղթեր և էլեկտրոնային կրիչներ, այդ թվում՝ տեսագրություններ:

Գլխավոր դատախազի՝ 2024 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին։

Նախաքննությունն ընթացքի մեջ է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել