Սահմանազատման թեման մտնում է մեռյալ գոտի
copy image url

Սահմանազատման թեման մտնում է մեռյալ գոտի

Ներքին Միտք 8 ամիս առաջ - 21:30 22-10-2024
Հանրային խոսույթում երկու կարծիք է շրջանառվում։ Ոմանք տրամաբանորեն կարծում են, թե ԱԺ վավերացում անցնելուց հետո սահմանազատման գործընթաց է իրականացվելու։ Ոմանք էլ հակառակ կարծիքն ունեն, թե ոչ մի շարունակություն էլ չի լինելու։

ԱԺ-ում հոկտեմբերի 22-ի առավոտյան վերջին կրքոտ ելույթներում ՔՊ-ական մեծամասնությունը կատաղի հարձակումներ գործեց ընդդիմադիր գործընկերների վրա, նրանց մեղադրելով օտար երկրի շահերը սպասարկելու մեջ։ Իսկ ընդդիմադիրները սահմանազատման գործընթացը որակեցին հակաօրինական և բոյկոտեցին, հայտարարելով, որ չեն մասնակցելու ո՛չ քննարկմանը, ո՛չ քվեարկությանը։ Ընդդիմության խաղաղ բոյկոտն ու ՔՊ-ականների ինքնավստահությունը կասկած են հարուցում, որ թեման, իրոք, մտնում է մեռյալ գոտի, մի քանի օր ևս մնալով հանրային ուշադրության կենտրոնում, տևական ժամանակով դուրս է մղվելու ասպարեզից։ Իսկ հնարավո՞ր էր այլ զարգացում, և ե՞րբ կրկին կլսենք սահմանազատման մասին։

Կար հանրային ակնկալիք, որ ՔՊ-ական սահմանզատումն անընդունելի համարող ընդդիմությունը վայր կդներ մանդատները և կստեղծեր խորհրդարանական ճգնաժամ, կստիպեր իշխանություններին գնալ արտահերթ ընտրությունների և կփորձեր հաղթել ու հետ շրջել «ոչ լեգիտիմ գործընթացը»։ Սակայն այս ակնկալիքը չարդարացավ։ Ընդդիմությունը ամուր մնաց ԱԺ աթոռներին։

Կանխատեսվում էր նաև, որ ընդդիմադիրները հեշտ չեն հանձնվի և պայքարը կտեղափոխեն փողոց, կփորձեն ներգրավել իրենց ընտրողներին, համակիրներին, նրանց հրավիրել հանրահավաքի, փորձելով ցույց տալ, որ ժողովուրդը դեմ է ՔՊ-ական սահմանազատման ընթացքին, քանի որ գործընթացը լեգիտիմ չէ, չկան քարտեզներ, իսկ բուն գործընթացը սկսվել ու շարունակվում է ռուս-թուրք-ադրբեջանական չբարեկամների ուժի սպառնալիքի ներքո։ Սա ևս չեղավ։ Հետևաբար՝ ենթադրելի է, որ ընդդիմության կողմից առաջիկայում արմատական քայլեր չեն սպասվում այս հարցով։

Իշխանությունը ևս անզոր է սահմանազատման թեման առաջ մղելու գործում, քանի որ Ադրբեջանը հայելային ակտիվություն չի ցուցաբերում, իսկ ՀՀ-ն նրա վրա ճնշում գործադրելու բավարար լծակներ ու հնարավորություն դեռ չունի։ Ուստի՝ ենթադրելի է, որ հարցը կրկին օրակարգ կգա մեզնից անկախ՝ աշխարհաքաղաքական մեծ վերափոխումներից հետո։ Այս առումով՝ կա երկու սցենար։

Առաջինով՝ ենթադրվում է, որ Ուկրաինան կհաղթի անկախության համար պատերազմում, ՌԴ-ն կթուլանա ու Արևմուտքի ճնշման տակ կհրաժարվի տարածաշրջանային հավակնություններից։ Մերձավոր Արևելքում Իսրայելի հաղթանակից հետո Թուրքիան նույնպես Արևմուտքի ճնշմամբ կհրաժարվի Կովկասում իր ազդեցությունից ու դուրս կմղվի։ Կորցնելով երկու հովանավորներին, Ադրբեջանը կհրաժարվի իր ագրեսիվ, հակահայ նկրտումներից ու հետ կվերադարձնի զավթած տարածքները, եթե ՀՀ-ն համարժեքաբար վերանայի իր արտաքին, անվտանգային, պաշտպանական հայեցակարգերը և բարձրացնի ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը վերականգնելու, արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացման հարցերը։ Այս դեպքում Ադրբեջանը կվերադառնա սահմանազատման խնդրին ու կբավարարվի ՀՀ ակնկալիքները սահմանների և տարածքային հարցերում։

Երկրորդ սցենարը կապվում է ռուս-թուրք չբարեկամների հաղթանակի հավանականության հետ։ Այս դեպքում չբարեկամները կզավթեն Սյունիքի միջանցքն, իսկ ՀՀ քաղաքացիներին կխոստանան, որ սահմանազատման կանոնակարգի հիմքով առաջիկայում Ադրբեջանը կվերադարձնի ՀՀ-ից զավթած տարածքները, եթե ՀՀ իշխանությունը խորացնի կախվածությունը Ռուսաստանից, վերստին ջերմացնի ՀԱՊԿ անդամությունը, որը սառեցվել է ՀՀ-ի դեմ ագրեսիայի ժամանակ Մոսկվայի հակահայ դիրք գրավելու հետևանքով։

Երկու սցենարների դեպքում էլ սահմանզատումը արագ է ընթանալու, ՀՀ 29.743-ը վերականգնվելու է, արցախցիները վերադառնալու են Արցախ։ Տարբերությունն այն է, որ առաջին սցենարով ՀՀ անկախությունը պաշտպանվելու է, ժողովրդի բարեկեցության մակարդակը բարձրանալու է, տնտեսությունը արագ է զարգանալու։

Իսկ եթե աշխարհում ոչինչ չփոխվի, ու ընթացիկ գլոբալ հակամարտությունը լուծում չստանա, ապա սահմանազատման գործընթացի ու քննարկվող կանոնակարգի վրա կնստի փոշի։ Ոչ ոք չի հիշի, թե ինչի համար են ընդունել այն։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

11:27 Ադրբեջանի գլխավոր թշնամին Իրանում Ալի Խամենեին է, որի մայրը ազգությամբ հայ է. Caliber.az
15:19 Ամո՛թ Հասմիկ Պապյանին, հազա՛ր ամոթ. Աննա Հակոբյան
21:30 Զարգացման նպատակ չկա․ Հայաստանի կիսատ-պռատ ռազմարդյունաբերությունը
13:00 Նիկոլը Սրբազաններին կալանավորելու փոխարեն թող կնգան բռնի, որ չփլաղ չֆռա․ հարցում
12:10 Թղթակիցն ի ցույց է դրել ամենալպիրշ ու տգետ զույգի «կրթական» հավաքների իրական շունչը. տեսանյութ
14:53 Երևանից Դիլիջան 30-ից ավելի ոստիկանական մեքենա հաշվեցի. այդկերպ Նիկոլը բոլորիս հիշեցնում է՝ «դուք իմ գերին եք»
18:22 Սկանդալը հասունանում է. Ադրբեջանը չեղարկում է պատգամավորների այցը Մոսկվա
17:42 Փաշինյանը չի պաշտպանում տեղահանվածների վերադարձը, այլ լռեցնելով նրանց՝ խոնարհվում է Բաքվի և Ստամբուլի առաջ. շվեյցարացի պատգամավոր
13:49 Միքայել Սրբազանի կալանքից հետո հասկանալով, որ բոլոր չափերն անցել է, Նիկոլը մի քանի օրանոց մորատորիում է հայտարարում հայհոյանքի վրա
20:42 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Nissan-ն ու Toyota-ն. վերջինը կոտրել է ծառն ու հայտնվել մայթին. կան վիրավորներ