Իշխանության և ընդդիմության շանսերը հավասար են․ Վրաստանում ընտրությունների ելքը կախված է մասնակցությունից
copy image url

Իշխանության և ընդդիմության շանսերը հավասար են․ Վրաստանում ընտրությունների ելքը կախված է մասնակցությունից

Արտաքին Խոսք 6 ամիս առաջ - 21:30 21-10-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 26-ին, Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները չափազանց կարևոր նշանակություն կունենան ոչ միայն հարևան երկրի, այլև ողջ տարածաշրջանի՝ ներառյալ Հայաստանի համար։ Փորձագետներն այս ընտրությունները դիտարկվում են որպես թեստ՝ արդյոք Վրաստանը վերադառնո՞ւմ է Ռուսաստանի ուղեծիր, թե՞ պահպանում է իր արևմտամետ կողմնորոշումը:

Չի բացառվում նաև, որ Վրաստանում կարող են հետընտրական զարգացումներ և բախումներ տեղի ունենալ, որոնք կարող են ազդեցություն ունենալ նաև Հայաստանի վրա։

Oragir.News-ի հետ զրույցում Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը նշեց, որ հարևան երկրում չափազանց բարդ պրոցեսներ են ընթանում։ Նրա խոսքով՝ Վրաստանում շատ լուրջ նախընտրական պայքար է ընթանում ու այսօրվա դրությամբ դժվար է ասել, թե ինչպիսի մասնակցություն կլինի քվեարկության օրը, իսկ հարևան երկրում առկա բևեռացման պայմաններում շատ բան կախված է հենց մասնակցության ցուցանիշներից․

«Ցածր մասնակցության դեպքում գործող իշխանությունների վերընտրվելու շանսերն ավելի են շատանում, միջինից ավել կամ մաքսիմալ մասնակցության դեպքում ընդդիմադիր քաղաքական ուժերը ստանում են իրենց շանսը՝ նախ խորհրդարան մուտք գործելու, իսկ ապագայում, եթե իրենք կարողանան լայն կոալիցիա ձևավորել, ինչը շատ դժվար եմ պատկերացնում, սակայն դրա հնարավորությունը կա՝ կոալիցիոն կառավարություն ձևավորելու։ Ուստի՝ շատ բան հենց դրանից է կախված, նախընտրական պայքարը կա, հանդիպումները տեղի են ունենում, երեկ ավելի քան 30 հազար մարդ դեպի Եվրոպա մարշի շրջանակներում Թբիլիսիի կենտրոնում փողոց էր դուրս եկել, ակցիա էր տեղի ունեցել, հիմա տեսնենք, թե ինչ ակցիա կկազմակերպեն իշխող թիմի ներկայացուցիչները։ Ընդհանուր առմամբ շատ ակտիվ պրոցեսներ են ընթանում»։

Փորձագետը շեշտում է՝ գրեթե հավասար են իշխանության և ընդդիմության հնարավորությունները՝ միասնական կոալիցիա ձևավորելու հարցում։ «Հիմա կկարողանա՞ն խորհրդարան մուտք գործելուց հետո միավորվել և իշխանափոխության հասնելու համար կոալիցիա ձևավորել, թե՞ չեն կարողանա, հստակ է, որ լինելու են հետընտրական պրոցեսներ, ամենակարևոր և ակտիվ ընդդիմադիր կուսակցություններն իմ կարծիքով չեն ճանաչի արդյունքները ու դրանից հետո սկիզբ կդրվի հետընտրական պրոցեսների, որտեղ շատ կախված է հարցը բարձրացնելու լեգիտիմությունից՝ որքանով արդար կլինեն ընտրությունները, իշխանությունները քննադատության տեղ կթողնե՞ն, թե՞ ոչ, ինչպիսի դիրքորոշում կունենան միջազգային դիտորդները, արևմուտքից ինչ կասվի և դրանից –է կախված՝ մարդիկ փողոցային պայքարին կմիանա՞ն, թե՞ ոչ։ Ուստի, այստեղ շատ բաներ պարզ կդառնան հենց այս 1 շաբաթում՝ ընտրությունների օրը և դրանցից հետո»,- ասաց նա։

Ջոնի Մելիքյանի խոսքով՝ Վրաստանում կայունությունն ու խաղաղությունը բխում է Հայաստանի շահերից, ուստի բոլոր նման դրսևորումները, որոնք կարող են հարևան երկրի ներքին իրավիճակն ապակայունացնել, ՀՀ-ի շահերից չեն բխում։ Նա կարծում է՝ Հայաստանի շահերից է բխում, որ Վրաստանում ժողովրդավարական ու թափանցիկ ընտրություններ անցկացվեն, որոնց արդյունքները քաղաքացիների մեծամասնության համար ընդունելի կլինեն․

«Արդեն մնացածը վրաց ժողովրդի անելիքն ու որոշելիքն է, և այստեղ հստակ է, որ Հայաստանի կառավարությունն աշխատելու է բոլոր մարդկանց հետ, ովքեր ընտրություններից հետո կձևավորեն կառավարություն և կշարունակենք մեր եղած օրակարգը»։

Oragir.News-ի հարցին, թե Վրաստանում սպասվող հնարավոր բախումները Հայաստանի վրա ինչպե՞ս կարող են ազդել՝ մեր զրուցակիցը հետևյալ կերպ պատասխանեց․

«Շատ տարբեր ձևերով՝ տնտեսականից մինչև անվտանգային։ Վրաստանը մեր հարևան երկիրն է, որի տարածքով մենք միանում ենք արտաքին շուկաներին, դրա համար մենք չգիտենք, թե ինչեր տեղի կունենան։ Եթե քաղաքային ակցիաներ ու բողոքի ցույցեր լինեն, ապա չէի ասի, որ դրանք իրենց մեջ լուրջ վտանգներ ու սպառնալիքներ կպարունակեն, սակայն եթե սահմանադրական կարգից դուրս պրոցեսներ լինեն, այստեղ արդեն հավելյալ ռիսկեր կարող են առաջանալ»։

Վրաստանի հարցերով փորձագետը հավելեց, որ շատ բան կախված է ինչպես իշխանություններից և իրավապահ մարմիններից, այնպես էլ բողոքի ցույցերը կազմակերպող քաղաքական ուժերից, թե որքանով են նրանք պատրաստ սահմանադրական կարգի շրջանակներում գործել և իրենց բողոքն այդ ճանապարհով արտահայտել։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան
15:41 ՀՅԴ-ն կուսակցություն չէ, այլ՝ ախտորոշում, ժամանակն է դրան տալ ճշգրիտ ձևակերպում՝ «գլխուղեղի դաշնակիզմ»