Ներքին Տեսանյութ Հարցում 2 տարի առաջ - 12:00 19-10-2024

250 մլն դրամով Փաշինյանին էլ հետը կառնեի. հարցում

Երեկ Oragir.News-ը գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կարճ հոլովակ է հրապարակել՝ ցույց տալով Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի նոր տեսքը։

Օգտատերերի աչքից չի վրիպել, որ Փաշինյանը նկարահանումն արել է իրեն սպասարկող թանկարժեք մեքենայից։ Օգտատերերից մեկն այդ մասին գրել է նաև մեկնաբանություններում․

«Բայց քո կես միլիարդանոց մեքենայի տեսքն էլ վատը չի»։ Մեկնաբանության կողքով անտարբեր չի կարողացել անցնել հենց ինքը՝ Փաշինյանը։ Նա անմիջապես պատասխան մեկնաբանություն է թողել․

«Կես միլիարդ է, Դուք կարող եք 250 միլիոն դրամով գնել Կառավարությունից։ Համաձայն ե՞ք։ Կամ՝ ով կուզի»։

Oragir.News-ը հարցում իրականացրեց մայրաքաղաքի փողոցներով, անցորդներից հետաքրքրվելով՝ կգնեի՞ն Նիկոլ Փաշինյանի ավտոմեքենան 250մլն դրամով։

«Նմա՞ն եմ ես 250 հազար ունեցողի»,- ասաց մի տղամարդ։ «Ոչ մեկից էլ մեքենա չէի գնի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը, ով հրաժարվեց անգամ մեքենան գնել «փակովի» տարբերակով վաճառվելու դեպքում․ «Թող իր մեքենան ինքը քշի»։

Մեկ այլ անցորդ էլ այսպես պատասխանեց հարցին․

«Բա որ ունենայի չէի առնի՞, իրեն էլ հետը կառնեի»։ Հարցին՝ իսկ «փակովի» տարբերակով կգնե՞ր, ասաց․ «Չէ, շնորհակալություն, ես մենակ նաղդ եմ առնում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ