Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 19:00 18-10-2024

ՀՀ-ում խոսքի ազատություն կա. հարցում

Հայաստանը համացանցի ազատության ցուցանիշով 100-ից հավաքել է 74 միավոր և դասվում է ազատ երկրների շարքին։ Այս մասին ասվում է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության «Համացանցի ազատությունը» ամենամյա զեկույցում, որը հրապարակվել է օրեր առաջ։ Զեկույցն ընդգրկում է 2023 թվականի հունիսից մինչև 2024-ի մայիսն ընկած ժամանակահատվածը։ Նշվում է, որ Հայաստանի առցանց միջավայրը մնում է բաց, քանի որ կառավարությունը չի արգելափակել կայքերը կամ սոցիալական մեդիա հարթակները։

Իրականում կառավարությունն այս ընթացքում ձերբակալել է մարդկանց առցանց հարթակներում կառավարությանը քննադատելու համար՝ ոտնահարելով խոսքի ազատությունը համացանցում:

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել․ «Ի՞նչ եք կարծում, Հայաստանում խոսքի ազատություն կա՞, օրինակ՝ որտե՞ղ եք տեսնում ավելի շատ»։

Հարցվածների մի մասը միանշանակ պատասխանեց՝ ոչ։ Մի քանիսը նշեցին, որ կան կամ պիտի լինեն սահմանափակումներ։

«Դե, ամեն տեղ չէ, որ պետք է ազատ արտահայտվեն, բայց մարդիկ արտահայտվում են»,- ասաց մի քաղաքացի։

«Կարծում եմ՝ այո»,- նշեց մի քաղաքացի՝ կարծիք հայտնելով, որ մամուլում, փողոցներում կա խոսքի ազատություն։

«Կա էլի, ինչ ուզում, խոսում են։ Հենա, ԱԺ-ում ինչ ուզում, ասում են։ Մի քիչ սիրուն չի, բայց ասում են։ Առաջ ի՞նչ կանեին դրա համար»,- կարծիք հայտնեց անցորդներից մեկը։

«Ազատություն կա, բայց նայած՝ ինչ ես խոսում»,- նկատեց մեկ այլ անցորդ։

«Օրինակ՝ նոր ես այգում էի, լրագրողների հետ կանգնած ազատ խոսում էին, պատմում էին խնդիրները։ Հենց Փաշինյանի մասին խոսեցին՝ կռիվ եղավ։ Ջղայնացան, ասացին՝ մի խոսեք»,- օրինակ բերեց մի կին։

«Մարդիկ առիթից օգտվում են։ Մանավանդ էդ ընդդիմադիրների կողմնակիցները։ «Ազատություն» չի նշանակում, որ պիտի վիրավորեն, հայհոյեն։ Էդ հայհոյանքը լրիվ պետք է սահմանափակվի»,- վրդովված ասաց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
23:55 ՀՊԼ․ Սարդարապատը ոչ-ոքի գրանցեց գործող չեմպիոնի հետ խաղում
09:30 Պապիկյանը հրաժարական կտար` մեծ վարկեր չունենար
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել

Ձեզ գուցե հետաքրքրի