Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:09 15-10-2024

Ե՛վ քննչականը, և՛ դատախազությունը երկակի ստանդարտներ են գործածում․ Լևոն Քոչարյանը՝ Աննա Վարդապետյանին

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ԱԺ-ում հորցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հարց ուղղեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին․

«Դուք որպես գլխավոր դատախազ, որպես իրավաբան ինչպե՞ս եք վերաբերում գործերին, որը դուք ներկայացնում եք դատարանում որպես կողմ, որտեղ պետք է կողմերը ունենան հավասարություն։ Այն դեպքում, երբ դատավորները ունենում են օրինակ քաղաքական անցյալ։ Ձեր մոտ՝ դատախազությունում կա՞ քննարկումներ այդ թեմայի շուրջ, ի՞նչ մոտեցում պետք է որդեգրեք։ Որովհետև մենք տեսնում ենք, հատկապես անցած տարիներին, երբ գոնե մի թեթև ինչ-որ կապ է տեսնում դատախազության մեղադրող կողմը ում որ մեղադրում են նրա հետ կապված դատավորի անցյալի մասով, շատ հստակ դիրքորոշում են ունենում և որպես կանոն դատավորներ այդ ժամանակ ընդունում են դատախազների ներկայացրած բացարկի միջնորդությունը, բայց հակառակ դեպքերում տեսնում ենք, որ այդպիսի բան չկա, կան կոնկրետ գործեր ու այստեղ կրկին մենք տեսնում ենք այս երկակի ստանդարտների գործածումը, ինչպես անում է և՛ քննչականը, և՛ դատախազությունը, և սա մեղմ ասած արդար չէ։ Ինձ հետաքրքիր է ձեր մոտեցումը այս հարցում»։

Դատախազը խնդրեց մանրամասնել երկակի ստանդարտների հետ կապված հարցը․ «Ի՞նչ ի նկատի ունեք։ Դատախազությունում կադրային ընտրության հարցո՞ւմ»։

«Չէ, դատավորի մասով, երբ մի դեպքում ինչ-որ կապ են տեսնում կոնկրետ դրա հետ կապված գործողություններ են անում, որովհետև իրենց դա ձեռնտու է լինում այդ ժամանակ, ուրիշ դեպքերում, երբ շատ ավելի հստակ կապ է լինում ի վնաս մյուս կողմի և ի օգուտ դատախազության, այդտեղ չտեսնելու են տալիս, նորմալ են դա համարում ու ոչինչ չի արվում», - պատասխանեց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան