Ներքին 1 տարի առաջ - 13:00 15-10-2024

Փաշինյանի՞ հրամանով, թե՞ ԱԱԾ-ում ծանոթ ունեցողի խնդրանքով էին դիմակավորված անձինք մտել դպրոց

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղի ուենցած միջադեպից 5 օր է անցել, սակայն ԱԱԾ-ն որևէ բացատրություն չի տվել կատարվածի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ԱԱԾ դիմակավորված անձինք դասի ժամին մտել էին նշված դպրոց և բերման ենթարկել ֆիզիկայի ուսուցչին, ինչը երեխաների համար շոկային էր եղել։

Նույն օրը՝ դեպքից ժամեր անց, Քննչական կոմիտեն հայտնել էր, որ դպրոցի աշխատակիցը մեղադրովում է երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ, նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Մեկ օր անց ՔԿ-ն հայտնեց, որ աշխատակիցը կալանավորվել է։

ԱԱԾ-ի իրականացրած այս «օպերացիան» բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Օրինակ՝ ինչո՞ւ են հենց ԱԱԾ աշխատակիցները մտել դպրոց և բերման ենթարկել ուսուցչին, այլ ոչ ոստիկանները և այլն։

Կարծիքներ են հնչում, որ գուցե ոչ մի անառակաբարո գործողություն էլ չի եղել, այլ քաղաքական որոշում է եղել։ Կամ անառակաբարո գործողություն եղել է, բայց ոչ երեխայի, այլ օրինակ՝ աշխատակիցներից մեկի նկատմամբ, որի ամուսինը կամ մտերիմը ԱԱԾ-ում բարձր պաշտոն է զբաղեցնում և որոշել է նման ձևով աշխատակցի հարցերը լուծել։

Վարկածներից մեկն էլ այն է, որ իշանությունն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ցանկացել են դպրոցում իրենց մարդուն նշանակել տնօրեն, և որ այս քայլով իրենց «չընդունող» ուսուցչական կոլեկտիվի աչքն են վախեցրել։

Ուշագրավ է, որ դպրոցում ևս չգիտեն, թե կոնկրետ որ երեխայի նկատմամբ է անառակաբարո գործողություն տեղի ունեցել, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ սա «մասկի շոու» է։

Ի դեպ, ԱԱԾ դիմակավորված անձանց՝ դպրոց ներխուժումից ընդամենը 4 օր անց, դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց այս դպորցի հետ որևէ կապ չունեցող Քրիստինե Դումանյանը, որի ամուսինը ԱԱԾ-ում պաշտոն է զբաղեցնում, իսկ շրջանառվող լուրերի համաձայն՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի «սիրելի» կադրերից է։

Նշենք նաև, որ ԱԱԾ-ի գործողությունը դատապարտել է Փաշինյանի նախկին թիմակից, նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը և արդարացրել ուսուցչին։ Ըստ նրա՝ ուսուցչին ճանաչում է, և տարիների վաստակ ունեցող մանկավարժը չէր կարող նման քայլի գնար։

Հովսեփյանի գրառմանն ի պատասխան Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը նրան հիշեցրել է տարիներ առաջ տեղի ունեցած մի դեպք, երբ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն արդարացրել է բռնությունը։

Այնուամենայնիվ՝ պարզ չէ, թե որքանո՞վ է իրավաչափ ԱԱԾ դիմակավորված անձանց ներխուժումը դպրոց և աշակերտների աչքի առաջ «օպերացիա» իրականացնելը։ Այս հարցի պատասխանը Oragir.News-ը փորձեց ստանալ ԱԱԾ նախկին տնօրենի ԺՊ Միքայել Համբարձումյանից, սակայն, վերջինս հերթական անգամ հրաժարվեց մեկնաբանություն տալ․

«Ես մեկնաբանություն չեմ ուզում տալ»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի