Մնալ ՄԱԿ խաղաղապահների հույսին. Իսրայելը ձգտում է օկուպացնել հարավային Լիբանանը
copy image url

Մնալ ՄԱԿ խաղաղապահների հույսին. Իսրայելը ձգտում է օկուպացնել հարավային Լիբանանը

Արտաքին Խոսք 8 ամիս առաջ - 17:15 14-10-2024

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Լիբանանի հարավային շրջաններում խորացող լարվածության ֆոնին ՄԱԿ-ից պահանջել է մարտական գործողությունների շրջաններից դուրս բերել իր խաղաղապահներին։Դիմելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ Նեթանյահուն շեշտել է, որ խաղաղապահների դուրսբերումը պետք է կատարվի հիմա և անմիջապես։

Անդրադառնալով Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ներկայացուցիչների վիրավորվելուն՝ Իսրայելի վարչապետն ափսոսանք է հայտնել դրա համար, ապա հավելել՝ Իսրայելն ամեն ինչ անում է, որպեսզի դա տեղի չունենա։ «Սակայն դա ապահովելու պարզ և ակնհայտ միջոցը, պարզապես, նրանց վտանգի գոտուց դուրս բերելն է»,- ասել է նա:

Oragir.News-ի հետ զրույցում տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն ընդգծեց, որ Իսրայելը, նման պահանջ ներկայացնելով, ցանկանում է ազատել իր ձեռքերը ու շատ ավելի ազատ գործել ապառազմականացված գոտում, որը ձևավորվել է դեռևս տարիներ առաջ։

/Արմեն Պետրոսյան, տարածաշրջանային հարցերով փորձագետ/

Փորձագետի դիտարկմամբ՝ Իսրայելն այս կերպ փորձում է իր համար Լիբանանի տարածքում օկուպացիա իրականացնելու հնարավորություններ ստեղծել․ «Այսպես կոչված անվտանգության գոտու քողի տակ իրականացնել օկուպացիա, գրավել տարածքներ՝ Լիբանանի հարավային շրջաններում»։

Արմեն Պետրոսյանը նշեց, որ Լիբանանի հարավում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը տեղակայվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի հիման վրա։ «Ենթադրում եմ, որ նույն կառույցն էլ իրավասություն ունի չեղարկելու դրա հետագա գործունեության հնարավորությունը։ Այս պահին ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից նման բանաձևի ընդունումը կնշանակի կանաչ լույս՝ Լիբանանի տարածքների օկուպացիայի համար»,- ասաց նա։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության նկատմամբ Իսրայելի վերջին հարձակումը հետևանքներ չի ունենա։ Նա կարծում է, որ խաղաղապահների անվտանգության համար խնդիրններ առաջացնելու միջոցով Իսրայելը փորձում է հասնել նրան, որ առանձին երկրներ իրենց որոշմամբ սեփական խաղաղապահներին Լիբանանից հետ կանչելու որոշում կայացնեն։

Անդրադառնալով լայնամասշտաբ պատերազմի հնարավորությանը՝ փորձագետը համոզմունք հայտնեց, որ Իսրայելի նպատակը Լիբանանում «Հըզբոլլահ»-ի համար այնպիսի իրավիճակ ստեղծելն էր, ինչպիսին ստեղծել է Գազայի հատվածում՝ ՀԱՄԱՍ-ի համար։ Նա ասաց, որ եթե այլ խոչընտոտներ չլինեն՝ ԱՄՆ-ի դիրքորոշումը, տարածաշրջանային երկրների հակազդեցությունը, ՄԱԿ-ի առաքելության գործողությունները և այլն, ապա Իսրայելն իր ծրագիրը կյանքի կկոչի, իսկ կարճաժամկետ հեռանկարում այդ երկրի համար լուրջ խոչընդոտներ չկան։

Պետրոսյանը բավարար չի գնահատում նաև Իրանի հակազդեցությունն Իսրայելին՝ նշելով, որ Իրանն առայժմ հակազդում կամ գործում է բացառապես իր սեփական շահերը պաշտպանելու, այլ ոչ իր պրոքսիներին աջակցելու տեսանկյունից։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:00 Օրակարգ․ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները տեսանելի կլինեն ժամանակի ընթացքում․ Հակոբ Բադալյան
21:18 Գյումրիում կալանավորել են 3 անչափաս երեխաների մորը
13:55 Գիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել. երկու հոգու տեղափոխել են ոստիկանության բաժին
16:21 Երևանում «Զիլ»-ը հարվածել է մոպեդին և մոտ 15 մետր քարշ տվել․ մոպեդավարը հոսպիտալացվել է
23:49 Բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
18:33 ԵՊՀ եպիսկոպոս դեկանին նրա ընկեր ռեկտորը ստիպում է ազատման դիմում գրել
16:05 Չի բացառվում, որ Արցախը նորից հայկական կդառնա
22:49 Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս վերցրեց. նախկին փոխոստիկանապետ
23:34 Այո, անեծքի հասցեատերը խոզերի երամակն է․ Միքայել Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին
12:41 Դասալիքը սպանել է ընկերուհուն վարորդական իրավունք ստանալու փորձի համար