Ուղիղ եթեր
Ե՞րբ կբացվի խաղաղության խաչմերուկը
copy image url

Ե՞րբ կբացվի խաղաղության խաչմերուկը

Միտք Ներքին 6 ամիս առաջ - 09:00 14-10-2024
Ասում են, թե Խաղաղության խաչմերուկը կարող է բացվել խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Հոկտեմբերի 12-ին «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովին Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով նախագծի մանրամասները, պարզ ասաց, թե որ երկրներն են դեմ այս նախագծին, և ինչու։ Բայց այդքանը հասկանալով, Նիկոլ Փաշինյանը շարունակում է նույն գիծը, հուսալով, որ մի օր աշխարհը կկռանա Հայաստանի առաջ։ Իրոք, ե՞րբ կբացվի խաղաղության խաչմերկուկը։

Այս հարցի վերաբերյալ վերլուծությունները շատ են։ Դրանց մեծ մասը հանգում են եզրակացության, թե խնդիրը ճանապարհների գործարկումը չէ, այլ դրանք վերահսկելը։ Իրականում՝ վերհասկելու խնդիր ունի միայն Ռուսաստանը, քանի որ հակաքաղաքակրթական կուրս է վարում, խախտում է աշխարհակարգի կանոնները, հարձակվում է հարևան երկրների վրա, զավթում տարածքներ, ձգտում վերականգնել Չարիքի կայսրությունը։

Այս հարցում Մոսկվան դաշնակից ունի ի դեմս՝ Ադրբեջանի, որի տարածքով է անցնելու խաղաղության խաչմերուկի արևելք-արևմուտք ուղղղությունը։ Այս երկիրը նաև ռազմավարական բարձունքներ է գրավել և դիրքեր դրել խաչմերուկի հարավ-հյուսիս ուղղությամբ։ Եթե Բաքուն դա անում է ընդդեմ Հայաստանի, ապա Մոսկվան ընդդեմ Հայաստանի և քաղաքակիրթ աշխարհի, որը 2023-ի G20 գագաթաժողովում ընդունած որոշմամբ առաջնահերթություն է հռչակել Հնդկաստանից սկսվող, Իրանով, Հայաստանով, Վրաստանով անցնող դեպի Եվրոպա մինչև Սկանդինավիա հասնող ավտոճանապարհ բացել, զարգացնել առևտրաշրջանառությունը, որոշակի մեղմելով Չինաստանի և Ռուսաստանի տնտեսական ազդեցությունը։

ՀՀ-ն խաչմերուկի արդյունքում ոչ միայն կարող է հսկայական օգուտներ ունենալ տրանզիտից, այլև կարող է տնտեսական կապեր զարգացնել այն երկրների հետ, որոնց ապրանքները տարանցվելու են Հայաստանում։ Նկատենք, որ ՀՀ տնտեսությունը ներկայում մեծապես կախված է ՌԴ-ից։ Գործում է Վերին Լարսով անցնող մեկ նեղ ճանապարհ, որը ձմռան ամիսներին օրերով փակվում է, իսկ ամառները մշտապես արհեստական մեծ հերթեր են գոյանում։ Եթե խաչմերուկը բացվի, ապա, ենթադրաբար, ՀՀ-ն կարող է լրիվ ազատվել ռուսական տնտեսական կախվածությունից, ինչի արդյունքում կարող է նաև ազատվել ռուսական քաղաքական իներցիոն ազդեցությունից։ Իսկ ՌԴ-ն կարող է կորցնել հերթական իներցիոն ազդեցության գոտին, ավելի կծանրանա այդ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը, որը կարող է հանգեցնել Ռուսաստանի պարտությանն ու կործանմանը, ինչպես եղավ ԽՍՀՄ-ի պարագայում։ Այս է Մոսկվայի մտահոգության պատճառը։

Այս մասին ընդգծված շեշտադրությամբ ասաց նաև Նիկոլ Փաշինյանը նշված համաժողովի ժամանակ։ «ՌԴ-ն կարող է ունենալ մտահոգություն, որ այս ամբողջ հոսքերը այս տարածքով անցնելն իր համար կարող է լինել ընդունելի, եթե ինքը շարունակի՛ որոշակի ազդեցություն ունենալ այդ հոսքերի վրա»,- ասաց նա։ Այստեղ ուշագրավը «շարունակի» բառն է, որը Փաշինյանն արտասանում է բարձր ձայնով, հստակ շեշտադրմամբ։

Այսպիսով՝ Փաշինյանը պարզ նշում է, որ ներկայում ռուսներն ունեն ազդեցություն ՀՀ ճանապարհներով հոսող միջազգային ապրանքաշրջանառության վրա։ Նկատենք, որ սա ասվում Մոսկվայում՝ Իրանի սահմանի մաքսային անցակետից ռուսների դուրս հրավիրման վերաբերյալ օրեր առաջ ձեռք բերված պայմանավորվածությունից հետո։ Եվ եթե դրանից հետո շարունակվում է ռուսական ազդեցությունը ՀՀ-ով անցնող ապրանքաշրջանառության վրա, ապա կարող ենք ասել, որ խնդիրը ոչ թե Իրանի սահմանից ռուսների դուրս բերումն է, այլ ՀՀ վարած քաղաքական կուրսը, ավելի ճիշտ՝ 2018-ի իշխանափոխության արդյունքում ձեռք բերված հայ-ռուսական պայմանավորվածությունները, որոնցով ամրագրվել է ռուսների ազդեցությունը այս հարցում։

Տրամաբանական է, որ խաղաղության խաչմերուկի բացման համար Նիկոլ Փաշինյանը պետք է վերանայի հայ-ռուսական պայմանավորվածությունները։ Սա ռիսկային որոշում է, որն ընդունելու խիզախություն ՔՊ-ն չունի։ Հետևապես՝ Խաղաղության խաչմերուկը կբացվի այն ժամանակ, երբ ՀՀ իշխանությունը ռուսական ազդեցությունից ազատվելը կհռչակի քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիր և այդ ուղղությամբ հաստատակամ քայլեր անի։

Նկատենք նաև, որ 2021-ին ԵՄ-ն ՀՀ-ին խոստացել էր 2,5 միլիարդ եվրո, որից 500 միլիոնը ժողովրդավարական բարեփոխումների համար էր նախատեսված, իսկ 2 միլիարդը Հարավ-Հյուսիս ճանապարհի կապիտալ շինարարության։ 500 միլիոնը վաղուց իրացրել են։ Իսկ 2 միլիարդից ոչինչ չի ծախվել ոչ այն պատճառով, որ ճանապարհ կառուցող բանվոր չկա, այլ նույն՝ հայ-ռուսական պայմանավորվածությունները վերանայելու, ռուսական կախվածությունից ազատվելու կամք ցուցադրելու, անկախության պաշտպանության և ՀՀ տնտեսությունն իրապես զարգացնելու ուղղությամբ մեծ քայլեր անելու խիզախության պակասի պատճառով։

Պարզ ասած՝ խաղաղության խաչմերուկը կբացվի ՀՀ-ում ռուսական իներցիոն ազդեցությունը չեզոքացնելուց հետո։ Դա հնարավոր է կա՛մ ՀՀ-ում իշխանափոխության և անկախական ուժերի իշխանության գալու, կա՛մ ուկրաինա-ռուսական պատերազմում ՌԴ-ի պարտության ու կործանման արդյունքում։ Առաջին տարբերակը տեսականորեն կարող է իրականանալ 2026-ից ոչ շուտ, Մոսկվայի կապիտուլյացիան լավատեսորեն կանխատեսվում է 2025-ի վերջին։ Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը կարող է անիմաստ համաժողովներ անցկացնել։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

12:30 Ինքնությունը ճշտվել է․ ո՞վ է զանգել Տիգրանի հայրիկին և երեխայի լացի ձայն միացրել
13:15 Մահաբեր «ռազբորկա»՝ մեքենայից ջուր շփելու պատճառով․ մանրամասներ՝ Էջմիածնում 22-ամյա երիտասարդի սպանությունից 
23:24 Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով
22:25 Շիրակի մարզի Լեռնուտ, Գետք, Մեղրաշատ, Ողջի, Տուֆաշեն և այլ գյուղերի դպրոցները կփակվեն
13:50 Մկնդեղ ու սնդիկ են տվել․ Թուրքիայի արտգործնախարարի դեմ մահափորձ է կատարվել
15:33 Իվետա Մուկուչյանը հղի՞ է․ երգչուհու պարզաբանումը
22:59 Կարող է որոշում կայացվել 1-ին դասարան ընդունելության մասով 7 տարին լրանալու դեպքում. Ժաննա Անդրեասյան
12:18 Սկոտչով փակել են բերանը ու ծեծել․ հերթական խոշտանգումը՝ ոստիկանությունում․ ՈւՂԻՂ
16:00 Նիկոլ Փաշինյանը մահացել ա, ոնց Մոսկվայում հեծանիվ քշի․ հարցում
15:45 25 տարի արգելվում էր․ Ավինյանի օրոք մետրոյի գլխին 18 հարկանի շենք է կառուցվում