Ներքին Հարցում 2 տարի առաջ - 21:00 12-10-2024

Հրատապ հարցեր կան․ այդ 70 մլն-ը կարելի էր ճիշտ օգտագործել․ հարցում

Հոկտեմբերի 13-ին՝ Երևանի 2806 ամյակի առթիվ, մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ, համերգներ, գինու և գարեջրի փառատոններ։ Ժամը 21-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա եզրափակիչ տոնական համերգը, որտեղ ելույթ կունենան բազմաթիվ սիրված արտիստներ։ Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանը։

Հայտնի է դարձել նաև, որ տոնական միջոցառումներին մասնակցող երգիչներին հարկատուների միջոցներից հատկացվելու է 70 մլն դրամ։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել․ «Էդեբունի Երևան տոնակատարության համար երգիչներին տվել են 70 մլն դրամ, ի՞նչ եք կարծում՝ պետք էր դա»։

Հարցվածների մեծ մասը պատասխանեց՝ ոչ, պետք չէր։

«Երևի, չէ։ Կարիքավորներ շատ կան, Արցախից եկած ժողովուրդը։ Մեր փողոցները նայեք՝ ինչքան մուրացկաններ կան»,- ասաց մի քաղաքացի։

«Ինձ թվում է՝ ոչ, պետք չէր։ Շատ բնակիչներ տեղ չունեն ապրելու»,- ասաց մեկ ուրիշը։

«Պետք է՝ ժողովրդին տիրություն անեն։ Էս ի՞նչ են արել, ուտում են էդ փողերը»,- կարծիք հայտնեց տարեց մի անցորդ։

«Շատ ավելի չլուծված հարցեր կան։ Այդ 70 մլն-ը կարելի էր ճիշտ ձևով օգտագործել։ Շատ վատ ապրողներ կան, աղքատներ կան։ Ավելի հրատապ հարցերի վրա կարելի էր օգտագործել»,- գնահատեց մեկ այլ անցորդ։

Իսկ մի քաղաքացի պոզիտիվ կարծիք հայտնեց, որ ուրախություն պետք է ազգին, դրական բաներ պետք են։

Հարցվածների մի մասը չկարողացավ պատասխանել հարցին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ