Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 18:50 12-10-2024

Մեր երկրի համար ԱԲ-ն ամենակարևոր տեխնոլոգիաներից մեկն է․ Մխիթար Հայրապետյան

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 12-ին մեկնարկել է «Krisp» ընկերության կողմից կազմակեպված AI Conf 2024-ը, որն այս տարի անցկացվում է «Building with AI»՝ «Կառուցելով արհեստական բանականությամբ» խորագրով:

Բացման հանդիսությանը ներկաներին ողջունել և արդյունավետ աշխատանք է մաղթել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նախարարն ընդգծել է, որ մեր երկրի համար ԱԲ-ն ամենակարևոր տեխնոլոգիաներից մեկն է։ Նա նշել է՝ մեծ հնարավորություններ կան՝ արհեստական բանականության տեխնոլոգիաների մեջ մեծ ռեսուրսներ գեներացնելով, դրանք ճիշտ, արդյունավետ կիրառելով թռիչքային աճ ապահովել Հայաստանի տնտեսության զարգացման համար։

«Այս ամենին հասնելու համար անհրաժեշտ են մեծ ներդրումներ, նոր կրթական ծրագրեր, նոր ենթակառուցվածքներ, ԱԲ սուպերհամակարգչային կենտրոններ, գիտահետազոտական խմբեր, որոնք կենտրոնացված են լինելու հենց ԱԲ գործիքներով բարդ լուծումներ գեներացնելու ուղղությամբ։ Շատ կարևոր է, որ և՛ կառավարությունը, և՛ մասնավոր հատվածն ունեն այս ընկալումն, ինչը
լավատեսություն է ներշնչում»,- ասել է Մխիթար Հայրապետյանը՝ հավելելով, որ հանրային կառավարման ռեֆորմների, թվային փոխակերպման քաղաքականության մեջ ԱԲ գործիքների ներդրումն ու կիրառումը գալիս է ավելի որակյալ դարձնելու
կառավարությունների որոշումները, խնայելու ժամանակ, ապահովելու կանխատեսելի լուծումներ և արդյունավետ կառավարում։

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև «Krisp»-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Դավիթ Բաղդասարյանը, ընդգծել, որ ԱԲ-ն ամենակարևոր տեխնոլոգիան Է աշխարհում և այն մարդիկ, կազմակերպությունները և կառավարությունները, որոնք կկարողանան ճիշտ օգտագործել ԱԲ-ն՝ շատ ավելի առաջ կգնան, ավելի մրցակցային կլինեն։

«Այստեղ ներկա են տարբեր ոլորտների՝ կառավարության, ուսումնական հաստատությունների, ֆինանսական, այլ ներկայացուցիչներ, և մեր հիմնական նպատակն է հասկանալու, թե ինչպես է ԱԲ-ն ազդում բոլորի գործունեության, մեր կյանքի վրա և արդյոք մենք կկարողանանք այս մեծ հնարավորությունը ճիշտ օգտագործել»,- կարևորելով միջոցառման անցկացումը՝ ասել է Դավիթ Բաղդասարյանը։

Ներկաներին ողջունել է նաև Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն և համահիմնադիր Հայկ Եսայանը։

Միջոցառման պաշտոնական արարողությունից հետո նախարար Մխիթար Հայրապետյանը շրջել է համաժողովի շրջանակում անցկացվող էքսպոյի տարածքով, ծանոթացել ներկայացված ընկերություններին, քննարկել հնարավոր համագործակցության
տարբերակներ։

AI Conf Armenia-ն, որն իրականացվում է 2022 թվականից, արհեստական բանականության (ԱԲ) թեմայով Հայաստանի ամենամեծ համաժողովն է, որի նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որը կխթանի նորարարությունը, կրթությունը` ամրապնդելով Հայաստանի դիրքը որպես ԱԲ նորարարությունների առաջատար: Համաժողովի ընթացքում կներկայացվեն և կքննարկվեն ԱԲ նորագույն միտումները և դրանց ազդեցությունը տարբեր ոլորտների վրա, ինչպես նաև Հայաստանում իրականացվող ԱԲ նախագծերն ու հետազոտությունները։

Ելույթ կունենան ոլորտի առաջատար փորձագետներ, կիրառական հետազոտողների կողմից կանցկացվեն սեմինարներ, գործնական դասընթացներ, պանելային քննարկումներ «ԱԲ հեղափոխություն», «ԱԲ-ն կրթությունում», «ԱԲ-ն ՖինԹեք-ում», մի շարք այլ թեմաներով։

Համաժողովին մասնակցում են խոսնակներ այնպիսի հեղինակավոր ընկերություններից և կրթական հաստատություններից, ինչպիսիք են՝ Krisp-ը, Ucraft-ը, PicsArt-ը, PMI Science-ը, Team Telecom Armenia-ն և այլն։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան