copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:05 11-08-2022

Մարդիկ պետք է հասկանան, որ գիտությամբ զբաղվելով նույնպես հնարավոր է բարեկեցիկ կյանք ունենալ. Մխիթար Հայրապետյան

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը հիմնադրամի գրասենյակում հյուրընկալել է CSIE հիմնադրամի խորհրդատու Րաֆֆի Պաղճեանին և Հայ մշակութային և գիտական ընկերակցության գործադիր տնօրեն, պրոֆեսոր Վաչե Սահակյանին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Հանդիպման ժամանակ ներկայացրել եմ «Իմ քայլը» հիմնադրամի «Quanta» մագիստրոսական կրթական ծրագիրը, հիմնադրամի ստեղծած գերազանցության կենտրոնի առաքելությունն ու գիտական հավակնոտ ծրագրեր իրականացնելու մեր տեսլականը։

«Quanta» մագիստրոսական կրթական ծրագիրը, որի նպատակն է Հայաստանում պատրաստել քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի գիտակների, իր շուրջն է միավորելու խելացի ուսանողների և աշխարհի առաջադեմ համալսարնների հայ պրոֆեսորներին։
Ծրագրի վերջնաարդյունքում ակնկալում ենք, որ կունենանք գիտությամբ զբաղվող մասնագետներ, կհիմնվեն տեխնոլոգիական ընկերություններ և պետական ապարատը կհամալրվի պրոֆեսիոնալներով։

Հանդիպման ժամանակ Րաֆֆի Պաղճեանն ու Վաչե Սահակյանն իրենց աջակցությունը հայտնեցին «Quanta» ծրագրին։ Նրանց հետ քննարկեցինք նաև սփյուռքահայ գիտնականների համար Հայաստանում բարենպաստ, գիտական միջավայր ստեղծելու, նրանց գիտական ներուժը մեր երկրում կենտրոնացնելու հնարավորությունները։

Անդրադառնալով Հայաստանի կրթական հնարավորություններին՝ մասնագետները կարծիք հայտնեցին, որ մեզ անհրաժեշտ է իրականացնել ինստիտուցիոնալ փոփոխություն։ Սա նշանակում է, որ դպրոցից համալսարան ընկած ճանապարհը պետք է կանխատեսելի լինի և այս առումով ահռելի գործ կա անելու։

Գիտական կայուն միջավայր ստեղծելիս մարդիկ պետք է հասկանան, որ գիտությամբ զբաղվելով նույնպես հնարավոր է բարեկեցիկ կյանք ունենալ։

Քննարկման ժամանակ մտքեր փոխանակեցինք անկախ գիտական կենտրոններ ստեղծելու գաղափարի շուրջ, որոնք կզբաղվեն ուղեղների հավաքագրմամբ և կիրականացնեն լավագույն գիտակրթական ծրագրերը։

Պրոֆեսոր Վաչե Սահակյանն ասաց, որ իր պես մասնագետները հիմա էլ պատրաստ են գալ Հայաստան, մասնակցել այստեղ մշակվող գիտական ծրագրերի իրագործմանը, սակայն անհրաժեշտ է ստեղծել համապատասխան գիտական միջավայր։
Հարկ եմ համարում նշել, որ «Իմ քայլը» հիմնադրամի կողմից ստեղծված Համահայկական գերազանցության կենտրոնը միայն չի սահմանափակվելու «Quanta» մագիստրոսական կրթական ծրագրի իրականացմամբ։ Առջևում գիտակրթական այլ ծրագրեր կան, որոնց շնորհիվ Հայաստանի գիտական ներուժը կհամալրվի նորանոր պրոֆեսիոնալ դեմքերով»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
10:20 Եթե մենք այսօր չպայքարենք, վաղը ապրելու տեղ չենք ունենա. մանկավարժ
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
11:55 ԵՊՀ ռեկտորը չգիտի, որ Հայաստանում Մաշտոցյան Մատենադարան չկա