Մամուլ 2 տարի առաջ - 08:02 11-10-2024

Համահայկական հիմնադրամին չեն վստահում. Փաշինյանը խաբել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.

«2018 թվականի հոկտեմբերի 20-ին Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Կոչ եմ անում վստահությամբ վերաբերվել Հայաստան համահայկական հիմնադրամի աշխատանքներին եւ օժանդակել հիմնադրամին գործունեության թափանցիկության, միջոցների ծախսման արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներում… Շատ կարեւոր է վստահության զգացումը, եւ հույս ունեմ, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները կհիմնվեն առաջին հերթին վստահության վրա»:

Իրականում սակայն Հայաստան համահայկական հիմնադրամի նկատմամբ վստահությունը կարելի է չափել հանգանակություններով․ տարեկան մարաթոններով։ 2023 թվականի հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակվել է վերջին 6 տարիների վիճակագրությամբ ամենաքիչ գումարը՝ 8․4 մլն դոլար։ Այն էլ, ոչ թե այդքան գումար է հանգանակվել, այլ՝ այդքան գումարի խոստում է տրվել, որի մի մասը կարող է եւ չկատարվել։

Սփյուռքի վստահության անկումը հիմնադրամի նկատմամբ կարելի է բացատրել մի շարք գործողններով՝ Արցախի հանձնում, ՀՀ սահմանների օկուպացիա։ Բայց վստահության դեֆիցիտի կարեւոր հանգամանքն այն է, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում հայության կողմից հանգանակված գումարների մեծ մասը՝ 107 մլն դոլար, կառավարության որոշմամբ պետական բյուջե մտցվեց, եւ մինչ այժմ հայտնի չէ, թե ինչ են արվել այդ գումարները։ Թերեւս պարգեւավճարներ տվեցին հիմնադրաի գումարներով: Այսինքն՝ Փաշինյանը խաբել է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ