Ներքին 2 տարի առաջ - 17:26 08-10-2024

Սոցցանցում խարդախության զոհ չդառնալու համար եղեք ուշադիր, նաև՝ օրինահարգ․ ոստիկանության հորդորը

«Ուղղակի խաբվել եմ, հետո եմ հասկացել, որ դա խաբեություն է». այսպես չկասկածելով, որ սոցիալական ցանցերից մեկում շրջանառվող տեղեկությունը խաբեություն է, քաղաքացին տրվել էր գայթակղությանը, նույնիսկ վճարել 600 հազար դրամ:

Խարդախների ծուղակում հայտնված քաղաքացին մոտ մեկ ամիս առաջ էր «Տիկ-Տոկ» սոցիալական ցանցում տեսել վարորդական իրավունքի վկայականի ստացման վերաբերյալ գովազդը։ Նրան հետաքրքրել էր առաջարկը և որոշել իր և կնոջ համար վարորդական իրավունքի վկայական ձեռք բերել։

«Ինքը Տելեգրամյան ալիքի հասցեն տվել է, կապվել եմ հետը, զանգել եմ, օր ու ժամ է նշանակել, ասել է՝ հերթագրում եմ քեզ, սեպտեմբերի 12-ին կգնաս Էրեբունի՝ մռու: Գնացել եմ, զանգել եմ իրեն, ասել է՝ հերթագրման համար կտրոն քաշի: Քաշել եմ, հետո ասել է քո ու կնոջդ հետախոսի համարները, կտրոնների համարները ու սոցիալական քարտի թվերը գրի, նկարի ուղարկի, էսա քեզ հաղորդագրություն կգա, կոդ կգա, ես էլ միամտաբար ուղարկել եմ»,-ասում է քաղաքացին։

Այսպես կոչված՝ օգտատերը քաղաքացուն կայքի միջոցով ուղարկել էր նրա և կնոջ վարորդական իրավունքի վկայականները՝ լուսանկարով, ստորագրությամբ և տրման ամսաթվով։

«Մինչ այդ ցույց էր տվել վարորդական վկայականի տեսքը: Այդքանը տեսնելով՝ հավատացել ու վճարել եմ յուրաքանչյուրիս համար 300 հազար դրամ»,-ասում է քաղաքացին։ Այս ամենից հետո տուժողը չի կարողացել կապ հաստատել օգտատիրոջ հետ, իսկ որոշ ժամանակ անց նաև ջնջվել է նրա հետ գրագրությունը։

Հոկտեմբերի 5-ի առավոտյան տուժողն այս մասին հաղորդում ներկայացրեց ոստիկանության Կենտրոնական բաժնում։

Խարդախության ներկայացվող դեպքը վստահաբար եզակի չէ։ Խաբեության զոհ են դառնում մարդիկ, որոնք սոցիալական մեդիայում (և ինչու միայն) շրջանառվող ցանկացած տեղեկատվության հավատում են անվերապահորեն, տրվում գայթակղիչ առաջարկներին, հաճախ լավ գիտակցելով, որ շրջանցում են օրենքը և օրինականությունը։

Հարգելի՛ քաղաքացիներ, լինենք օրինապահ և օրինահարգ, նաև՝ անպայման մեդիագրագետ. սոցիալական ցանցերում առկա տեղեկատվական հոսքերը բերում են նաև ապատեղեկատվության ահռելի քանակ։ Մի՛ հավատացեք համացանցում շրջանառվող կասկածելի և գայթակղիչ առաջարկներին, որ չդառնաք խարդախության զոհ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել