Ներքին 2 տարի առաջ - 16:05 08-10-2024

Ծնողների համար 10 րոպեն մեկ շտապօգնություն է գալիս․ 15-ամյա աշակերտին վաղը կհուղարկավորեն

Հոկտեմբերի 7-ին՝ ֆիզկուլտուրայի դասաժամին մահացած 15-ամյա աշակերտը Նոր Երզնկա գյուղից էր։

Նախնական տվյալներով՝ պատանին մահացել է ֆիզկուլտուրայի դասաժամին, վոլեյբոլ խաղալու ժամանակ՝ ինքնազգացողությունը հանկարծակի վատանալու հետևանքով:

Oragir.News-ի հետ զրույցում Նոր Երզնկայի վարչական ղեկավար Գրիգոր Մարդոյանը պատմում է, որ 15-ամյա Դավիթ Ռաֆայելյանը օրինակելի աշակերտ էր։

«Շատ շնորհալի ու սովորող երեխա էր, մանավանդ՝ մաթեմատիկայից։ Օլիմպիադաներին մասնակցող, խելացի տղա էր։ Շատ լավ երեխա էր՝ խոհեմ, ուշիմ։ Երբեք ոչ մի նեգատիվ երևույթներ իր մոտ չենք նկատել»,- հիշում է նա։

Վարչական ղեկավարը մեզ հետ զրույցում նաև հայտեց, որ 15-ամյա Դավիթ Ռաֆայելյանի ընտանիքի հետ հարևաններ են։

«Մեկ եղբայր ունի։ 3 ամիս առաջ զորակոչվել է բանակ։ Համապատասխան փաստաթղթեր են հիմա պատրաստվում, որպեսզի կարողանանք զորամասից բերել։ Կարծում եմ՝ արդեն եկել է։ Այսօր հոգեհանգիստն է, վաղը՝ հուղարկավորությունը»,-պատմեց վարչական ղեկավարը։

Հարևանը նաև հերքեց այն վարկածը, որ երեխան էներգետիկ ըմպելիքների չարաշահումից է մահացել։

«Ոչ, ոչ։ Դրանք պարզապես երևակայական վարկածներ են։ Ծնողներն էլ որևէ վարկած չունեն։ 10 րոպեն մեկ ծնողների համար շտապ օգնություն է գալիս։ Նրանք այսօր գիտակցություն չունեն․ որ որևէ բան ասեն»,-եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Նոր Երզնկա գյուղի դպրոցից երեխայի դի է տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան