Ներքին 4 ամիս առաջ - 17:38 10-06-2026

Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է

Աշտարակ համայնքի Օրգով գյուղի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել։

Այս մասին ահազանգել է «Ձեռքդ տուր» համայնքային զարգացման ՀԿ–ի նախագահ Կարինե Թորոսյանը` դիմելով ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։

Նա նշել է, որ երեխան դպրոցական էքսկուրսիայից հետո է հայտնվել հիվանդանոցում։

«Ինձ մոտ առկա բժշկական եզրակացության համաձայն՝ երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոց։ Ըստ առկա տվյալների՝ խոսքը բարձր դոզայի մասին է, իսկ երեխայի առողջական վիճակը գնահատվում է ծանր, կա նաև հիշողության կորուստ։ Բժիշկները փաստել են, որ երեխան առաջին անգամ է օգտագործել։ Ենթադրվում է՝ քաղցրի միջոցով է փոխանցվել երեխային»,– գրել է Թորոսյանը։

Նա Արփինե Սարգսյանին դիմելով ասել է` ներկայացնում են ամեն ինչ փաստերով, քանի որ կա բժշկական եզրակացություն` դեպքի հանգամանքները պարզելու համար։

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, արձագանքելով Կարինե Թորոսյանի գրառմանը, հայտնել է, որ հաղորդումը ստացել են, միջոցառումներ են իրականացվում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»