Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:04 06-10-2024

Միքայել Սրբազանի հասցեին ուղղված ցանկացած վիրավորանք ընդունում եմ որպես անձնական. Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը կոչ է անում դադարեցնել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հասցեին ուղղված վիրավորանքները:

«Շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում Միքայել Սրբազանին, ինչպես միշտ ասել եմ՝ նա իմ ուսուցիչն է։

Անկախ նրանից` կհամաձայնվեմ Սրբազանի ասածներին, թե ոչ, հորդորում եմ դադարեցնել անհարգալից և վիրավորական արտահայտությունները բոլոր առումներով։ Միքայել Սրբազանի հասցեին հնչած ցանկացած վիրավորանք ընդունում եմ ուղղված ինձ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Սրբազանն ասաց, որ ինքը ՀՀ բոլոր նախագահների ժամանակ եղել է ընդդիմադիր դիրքերում․ «Բայց այդ ժամանակահատվածում ապրել ենք սխալների տիրությում, հիմա ապրում ենք ողբերգության տիրույթում․․․ Մենք այդ բոլոր ժամանակահատվածում ունեցել ենք Արցախ, գտնվել ենք անվտանգության բարձրագույն աստիճանի վրա։ Մեր խնդիրները եղել են մեր տան ներսի խնդիրները, ոչ մի թշնամական երկիր մեզ ոչ սպառնացել է, ոչ էլ պարտադրել»:

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում