Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:09 06-10-2024

ՑԱԽԱԼ-ը հարվածել է Գազայի կենտրոնում գտնվող մզկիթին և դպրոցին․ 24 մարդ է զոհվել

Առնվազն 24 մարդ է զոհվել, ևս 93-ը վիրավորվել մզկիթի և դպրոցի վրա իսրայելական ավիահարվածների հետևանքով, որտեղ տեղավորված էին Գազայի հատվածի տեղահանվածները, հայտնում է Գազայի կառավարության մամուլի ծառայությունը։

Գազայի հատվածի կենտրոնական մասի Դեյր ալ-Բալահի Ալ-Աքսա հիվանդանոցի մոտ գտնվող մզկիթին և դպրոցին հարվածները հասցվել են Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև պատերազմի մոտալուտ առաջին տարելիցի առիթով:

Իսրայելական բանակը հայտարարել է, որ «ճշգրիտ հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին, որոնք գործում էին Իբն Ռուշդ դպրոցում և Դեյր ալ-Բալահի Շուհադա ալ-Աքսա մզկիթում տեղակայված հրամանատարական կենտրոններում»:

Տեսանյութն՝ այստեղ

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին