Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 19:28 03-10-2024

Եթե Ադրբեջանը պնդի, Փաշինյանը կընդունի ադրբեջանցիներին․ քաղտեխնոլոգ

Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ԼՂ մի շարք ներկայացուցիչների, այդ թվում՝ նախկին պաշտոնյաների խոսույթի շրջանակում իրատեսական չի համարում ԼՂ ժողովրդի վերադարձը։

«Այո՛, այդ խոսույթով և այդ ձևակերպումներով ես համարում եմ, որ Հայաստանի վզին թոկ փաթաթելու քաղաքականություն է վարվում։ Իրենք էլ, դուք էլ նպատակ ունեք մեր իրական պետական ինքնիշխանության օրակարգից մեզ շեղել։ Դուք ուզում եք, որ հիմա վերցնենք այդ թոկը և փաթաթենք ՀՀ վզին»,- դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին՝ ասաց Փաշինյանը։

Oragir.News-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, անդրադառնալով վարչապետի այս հայտարարություններին, նշեց, որ Փաշինյանի խոսքերից պետք չէ զարմանալ, քանի որ Հայաստանի իշխանություններն իրականացնում են մի քաղաքականություն, որի համար 2018թ․-ին բերվել են իշխանության։

«Այսինքն՝ ամեն ինչով փակել Արցախի հարցը։ Արցախահայության Արցախ վերադառնալու հարցը, բնականաբար, խանգարում է այդ ծրագրի իրականացմանը, ինչի համար և այդ հայտարարություններն է անում։

Դա առաջին անգամ չէ, դա միշտ է արվել։ Բայց իրենից չի կախված՝ արցախահայությունն Արցախ կվերադառնա՞, թե՞ չի վերադառնա։ Եթե լինի ազգային իշխանություն, ապա արցախահայությունը կվերադառնա։

Ինչպես նաև ադրբեջանցիների վերադարձը Հայաստան իրենից չի կախված, կախված է այլ հանգամանքներից։ Եթե ազգային իշխանություն եղավ, երբեք չեն գա։ Իսկ եթե ազգային իշխանություն չեղավ, չի բացառվում, որ կգան ադրբեջանցիները»,- ասաց նա։

Դիտարկմանը՝ արդյո՞ք Փաշինյանն այս հայտարարությամբ փորձում է հավասարության նշան դնել արցախցիների Արցախ վերադարձի և ադրբեջանցիների Հայաստանի վերադարձի խնդիրների միջև, և արդյո՞ք Փաշինյանը պատրաստակամ է ընդունել ադրբեջանցիներին և նրանց գյուղեր տրամադրել, Բադալյանը նկատեց․

«Եթե Ադրբեջանը խիստ պնդեց, ապա կարող է հասնել իր նպատակին։ Հիմա պատրաստակամությամբ կտա, թե պատրաստակամությամբ չի տա՝ նշանակություն չունի։

Ինքն Արցախի հարցը չի կարող փակել։ 2018թ․-ին բերվել է, որպեսզի Արցախի հարց չլինի, հիմա ինքն իր քաղաքականությունն իրականացնում է, այն ինչ անում է 6 տարի շարունակ»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան