Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 22:45 20-03-2026

Հակառակորդներին ծաղրելով՝ Փաշինյանը էժանացնում է նրանց․ քաղտեխնոլոգ

Քաղաքական գործիչների նկատմամբ ծաղրական ակնարկները կիրառվում են որպես նպատակային ընտրական տեխնոլոգիա։

Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հրապարակումներին, որոնցում նա թիրախավորում էր իր գլխավոր մրցակիցներին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանին, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։

Հիշեցնենք՝ վերջին օրերին Փաշինյանն իր էջում պարբերաբար անդրադառնում է հիշյալ գործիչներին և ծաղրական ակնարկներ անում վերջիններիս, կասկածի տակ դնում վերջիններիս մտավոր ունակությունները։ Քաղտեխնոլոգի խոսքով՝ նման գործելաոճը ունի հստակ նպատակ։

«Դրանով Նիկոլ Փաշինյանը փորձում է էժանացնել տվյալ քաղաքական գործիչներին՝ ցույց տալով, որ նրանք չունեն այն լրջությունը, որպեսզի կարողանան իր հետ նույն հարթության վրա մրցել»,- ասաց քաղտեխնոլոգը՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ սա լայնորեն կիրառվող մեթոդ է քաղաքական հաղորդակցության մեջ․ «Սա փիառ տեխնոլոգիա է, որը բավականին հաճախ կիրառվում է, հատկապես՝ արևմտյան շրջանակներում»։

Oragir.News-ի հարցին՝ ընդդիմադիրներն ինչպե՞ս պետք է արձագանքեն այս «գրոհներին»՝ Բադալյանը պատասխանեց, որ ձևաչափը պետք է որոշեն տվյալ գործիչների թիմերը՝ հաշվի առնելով քաղաքական նպատակահարմարությունը։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան