Ներքին 1 տարի առաջ - 19:20 03-10-2024

Լույս է տեսել Հովհաննես Չեքիջյանի կյանքին և գործունեությանը նվիրված գիրք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ լույս է տեսել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանի «Ohannes Tchekidjian: Life and Career» գիրքը:

Աշխատությունը նվիրված է ՀՀ ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Խորհրդային Միության և Հայաստանի պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի երկարամյա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 95-ամյակին:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում գրքի շնորհանդեսին ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Աշխատության խմբագիրն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանը:
Աշխատության մեջ անգլերենով առաջին անգամ ներկայացվել են Հովհաննես Չեքիջյանի կյանքն ու կատարողական արվեստը, բացահայտվել է Չեքիջյան-խմբավարի ներդրումը հայ խմբերգային արվեստի զարգացման գործում, Մաեստրոյի խմբավարական և դիրիժորական արվեստի կատարողական առանձնահատկությունները։ Ներկայացվել է նաև Հովհաննես Չեքիջյանի վաստակը հայ ժամանակակից երաժշտության կատարման և հանրահռչակման գործում, լուսաբանվել են Հովհաննես Չեքիջյանի համերգային շրջագայությունների լենինգրադյան և ֆրանսիական էջերը:

Հեղինակը կազմել է Հովհաննես Չեքիջյանի մասին առկա մատենագիտությունը, գիտական շրջանառության մեջ դրել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և դիրիժորի անձնական արխիվներում պահվող կարևոր վավերագրերը՝ գրախոսականներ համերգների վերաբերյալ, համերգների հայտագրեր, ծրագրեր, փաստաթղթեր:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից