Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:34 03-10-2024

Վստահ չենք, որ «Խաղաղության պայմանագրից» հետո Ադրբեջանը չի հարձակվի Հայաստանի վրա․ ՔՊ-ական

ՀՀ վարչապետը, որպես պատերազմի ժամանակ Գերագույն գլխավոր հրամանատար, կարող է տիրապետել այնպիսի ինֆորմացիաների, որոնց մի մասը կարող են դառնալ քրեական վարույթներ, որոշները՝ ոչ։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Անդրադառնալով ԱԳ նախարարի այն հայտարարությանը, թե չեն բացառվում հնարավոր ռազմական գործողությունները՝ իշխանական պատգամավորը նշեց, որ պատերազմի վտանգի վերացման մասին որևէ մեկը չի հայտարարել.«Որևէ մեկը չի ասել, որ պատերազմի վտանգ չկա, բոլոր ռիսկերը վերացված են։ Քանի դեռ մենք չունենք «Խաղաղության պայմանագիր», այդ ռիկսերի մասին չպետք է մոռանալ, դրանց մասին պետք է խոսել։

«Խաղաղության պայմանագրին» վարչապետը երեկ մի քանի անգամ անդրադարձավ։ «Խաղաղության պայմանագրի» դրույթների հանրայնացումն այս պահին անհնար է, քանի որ գտնվում ենք բանակցությունների փուլում և կա ռեժիմ։ Ընդդիմության բարձրացրած մի շարք հարցադիմումներ բնավ չեն բխում իրականությունից։ Մենք մեր հանրության հետ կիսվել ենք բոլոր հնարավոր տեղեկություններով»,-հավելեց նա։

Հարցին՝ վստահ են, որ «Խաղաղության պայմանագրից» հետո Ադրբեջանը չի հարձակվի Հայաստանի վրա, Արթուր Հովհաննիսյանը բացասական պատասխան տվեց։

«Դուք վստա՞հ էիք, որ Ռուսաստանը, լինելով Ուկրաինայի անվտանգության երաշխավորը, մի օր կհարձակվեր նրա վրա։ Հարցեր եք տալիս, որոնց պատասխանը մոլորակի վրա ոչ ոք չունի։ Մենք ապրում ենք փոփոխվող աշխարհում և թե ինչ կլինի վաղը, ոչ ոք չգիտի։ Մենք անում ենք ամեն բան, որ ՀՀ քաղաքացին ապրի խաղաղ իր տարածաշրջանում։ Թե հետագայում ինչ կլինի, կամ ինչ չի լինի՝ այստեղ չենք կարող գուշակություններով զբաղվել։ Մենք զբաղվում ենք ռեալ քաղաքականությամբ և անում ենք ամենը, որ չլինի որևէ էսկալացիայի վտանգ»,- ասաց պատգամավորը։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում