Արտաքին Խոսք 4 ամիս առաջ - 20:42 06-04-2026

Իրանը Հայաստանի վրա չի հարձակվի, բայց պատերազմը կշարունակվի․ քաղաքագետ

«Ակնհայտ է, որ Իրանը չի հանձնվելու և հակամարտությունը շարունակվելու է»,- ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով Իրանի շուրջ ստեղծված լարված իրավիճակին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններին։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Truth Social ցանցում ուղիղ սպառնացել էր ռմբակոծել Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները, եթե Հորմուզի նեղուցը չբացվի։ Նա գրել էր․ «Բացեք անիծյալ նեղուցը, խելագար սրիկաներ, թե չէ դժոխքում կապրեք։ Կտեսնեք»։ Թրամփը նաև հայտարարել էր, թե Իրանը գործնականում վտանգ չի ներկայացնում, և նեղուցը բացելու համար ընդամենը «պարզ ռազմական գործողություն» է պահանջվում։

Արա Պողոսյանը նշեց, որ Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունները գործնականում հաճախ հակասական են լինում։ Ըստ փորձագետի՝ սա մի վիճակ է, երբ հնարավոր չէ պետության առաջնորդի խոսքերի վրա հիմնվելով վերլուծություններ կատարել, հատկապես այն փուլում, երբ կողմերը գտնվում են ակտիվ փոխհրաձգության մեջ։

Քաղաքագետն ընդգծեց․ «Իրանը չի բացի նեղուցը հենց այնպես։ Այն բնականաբար բաց է Իրանի համար ոչ թշնամի պետությունների և Միացյալ Նահանգներին չաջակցող պետությունների համար՝ իրանական կողմի հատուկ թույլտվությամբ»։

Նա համոզմունք հայտնեց, որ հակամարտությունը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև կողմերի ռեսուրսները սպառվեն կամ գտնվի փոխադարձ ընդունելի տարբերակ։

Պողոսյանի պնդմամբ՝ եթե Միացյալ Նահանգները որոշի թիրախավորել Իրանի ռազմավարական նշանակության հանգույցները, ապա Իրանն իր հերթին կշարունակի թիրախավորել ամերիկյան հետաքրքրություն ներկայացնող ուղիները, լոգիստիկ հարթակներն ու բիզնեսները։

Այն հարցին, թե արդյո՞ք այս պատերազմը կարող է տարածվել Հայաստանի վրա, փորձագետը պատասխանեց․ «Չեմ կարծում, գոնե այս պահին ունեցած որևէ ինդիկատոր չկա, որ այդ մասին կվկայի»։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահը սպառնացել էր, որ Իրանում «երեքշաբթի օրը կլինի և՛ էլեկտրակայանի, և՛ կամրջի օր», եթե չբացեն Հորմուզի նեղուցը։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին