Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:48 30-09-2024

Չենք ուզում, բայց վտանգ կա. Նկարիչների միության նախագահ

Ինչպես Գրողների միության, այնպես էլ Նկարիչների միության շենքը պետության թիրախում է։

Oragir.News-ը այսօր՝ սեպտեմբերի 30-ին, զրուցեց Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ Դատախազությունն է դիմել դատարան և դատի տվել Կադաստրի կոմիտեին։

«Պատճառն այն է, որ տարիներ առաջ, երբ սեփականաշնորհվում էին միությունները, այդ ժամանակ ՀՀ-ն հայտարարել է, որ այն, ինչ գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, դա համարվում է ՀՀ-ի սեփականությունը։ Այդ բառախաղերից ելնելով՝ հիմա պատճառաբանվում է, որ Կադաստրի կոմիտեի աշխատակիցը իրավունք չուներ տալ սեփականաշնորհման վկայականներ կոնկրետ Նկարիչների միության գույքի մասով»,-ասաց Սաֆարյանը։

Նրա համար զարմանալի է այն, որ դատական պրոցեսները իրենց պարագայում գրավոր ընթացակարգով է իրականացվում, իսկ մնացածինը՝ բանավոր։

«Դա չլսված բան է, քանի որ մենք մեր կողմից պետք է բերենք մեր փաստարկները և կարողանանք մեզ պաշտպանել»,-ասաց նախագահը։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Գլխավոր դատախազությունը հանդես է եկել «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու նախաձեռնությամբ, քանի որ «ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է իրավական ակտերի պահանջների խախտմամբ»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս