Արտաքին 2 տարի առաջ - 23:04 29-09-2024

Լատվիայի նախագահը հեծանիվից ընկնելու հետևանքով կոտրել է ձեռքը

Լատվիայի նախագահ Էդգար Ռինկևիչը հեծանիվից ընկնելուց հետո աջ դաստակի և ձախ մատների կոտրվածք է ստացել, հայտնել է նախագահի հաղորդակցության հարցերով խորհրդական Մարտին Դրեգերիսը։

Ինչպես նշել է Դրեգերիսը, վնասվածքը չի ազդի նախագահի աշխատանքի վրա, նա կարող է փաստաթղթեր գրել և ստորագրել։ Հաջորդ շաբաթվա օրակարգում փոփոխություններ չեն նախատեսվում։

Վնասվածքը տեղի է ունեցել շաբաթ օրը Օլեն-Դալբե-Օլեն հատվածում հեծանվային զբոսանքի ժամանակ: Սեպտեմբերի 29-ին Ռինկևիչը գնացել է վնասվածքաբանության և օրթոպեդիայի հիվանդանոց, որտեղ բժիշկները կոտրվածքներ են ախտորոշել և գիպս են դրել։

Սոցցանցերում Ռինկևիչը նշել է, որ իր հեծանվային սեզոնն ավարտվել է։ «Շատ շնորհակալություն բժիշկ Քրիս Ռոզենբերգսին և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի հիվանդանոցի անձնակազմին՝ ոչ այնքան խելացի հիվանդին օգնելու համար», - գրել է նախագահը:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս