Արտաքին 1 տարի առաջ - 20:10 28-09-2024

Բալթյան երկրները և Լեհաստանը փորձում են ստանալ ԵՄ ֆինանսավորումը սահմանին բունկերների կառուցման համար

ՆԱՏՕ անդամներ Էստոնիան, Լատվիան, Լիտվան և Լեհաստանը փորձում են ստանալ Եվրամիության ֆինանսավորումը բունկերների ցանցի, պատնեշների, բաժանարար գծերի և զինապահեստների կառուցման համար Ռուսաստանի և Բելառուսի սահմանին, տեղեկացրել է Associated Press-ը՝ հղում կատարելով Էստոնիայի պաշտոնական ներկայացուցիչներին։

«Պաշտպանության (բալթյան) գծի ստեղծման անհրաժեշտությունը բխում է անվտանգային իրավիճակից և աջակցում է ՆԱՏՕ պաշտպանության նոր հայեցակարգը»,- ասել է Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը՝ ավելացնելով, որ «չափազանց կարևոր է համակարգել մեր գործողությունները Լեհաստանի հետ»։

«Միևնույն ժամանակ, այն ամրացնում է Եվրամիության անվտանգությունը և նրա սահմանների ռազմական պաշտպանությունը, ուստի մենք հստակ տեսնում ենք, որ ԵՄ-ը կարող էր նաև ֆինանսական աջակցություն ցուցաբերել նախագծին»,- ասել է նա։

Չորս եվրոպական երկրների, որոնք գտնվում են ՆԱՏՕ արևելյան թևում, պաշտպանության նախարարները ուրբաթ հանդիպել են լատվիական հարավարևելյան Դաուգավպիլս քաղաքում, որպեսզի քննարկեն նախագծի ֆինանսավորումը։

Նրանք չեն նշել, թե նախագծի համար ինչ ծավալի ֆինանսական օգնություն են խնդրելու Էստոնիան, Լատվիան, Լիտվան և Լեհաստանը Բրյուսելից, բայց համատեղ հայտարարությունում նշել են, որ «Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ ցույց է տվել, որ ֆիզիկական խոչընդոտների ստեղծումը բաց տեղանքում, առանց բնական պաշտպանական ծածկի, առաջնահերթ նշանակություն ունի անգամ տեխնոլոգիապես առաջավոր ռազմական գործողություններում»։

Բալթյան երեք երկրները սկզբում հայտարարել էին «Պաշտպանության բալթյան գծի» ստեղծման պլանի մասին հունվարին։ Մայիսին Լեհաստանը հայտարարել է նման նախագծի մասին «Արևելյան վահան» անվանմամբ՝ ռուսական էքսկլավ Կալինինգրադի և Բելառուսի հետ իր սահմանների ամրապնդման նպատակով։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից