copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 08:30 28-09-2024

Անընդունելի եմ համարում «Կասկադի» նախագծի օրիգինալ տարբերակը արհամարհելն ու անտեսելը․ Դավիթ Ճգնավորյան

Երևանի քաղաքապետի նախկին խորհրդական Դավիթ Ճգնավորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԿԱՍԿԱԴԻ ապագայի մասին իմ երկու տողն էլ ավելացնեմ նրանց համար ում հետաքրքիր են իմ կարծիքն ու մոտեցումները էս զգայուն հարցի վերաբերյալ, ու նաև նրանց, ով փորձում ա կողմնորոշվել շիկացած քննարկումների դաշտում։

ԽՆԴՐԻ ԿԱՐԵՒՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Նախ սկսենք նրանից, ինչ տեսակարար կշիռ ունի Կասկադի ճարտարապետական մոնումենտալ համալիրը Երևանի բնապատկերի և օրգանական կառուցվածքի մեջ - Իմ խորին համոզմամբ, հսկայական ու, բառի բոլոր իմաստներով, առանցքային։ Քաղաքաշինական էսթետիկայի, քաղաքի ինքնության ( identity ) և ընկալելիության տեսանկյունից իրա հետ կարող է մրցել միայն կենտրոնական հրապարակը։ Մասամբ` Օպերայի շենքը։ Ու ինչքան էլ հանճարեղ չլինեն Օպերայի ծավալատարածական լուծումն ու մասշտաբը, մեկ է Կասկադը ավելի բացառիկ ա, որպես ունիկալ լանդշաֆտի հետ ներհյուսված մոնումենտալ համալիր։ Եւ այդ բացառիկությունը մենք պետք գիտակցենք։

Գիտակցելով էլ, շատ զգույշ լինենք որոշումների և գործողությունների մեջ։

ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ

Ճակատագրի բերումով, ես շատ ավելի շատ տարբերակների եմ ծանոթ Կասկադի համալիրի վերին հատվածի ավարտման, քան նրանք, որոնք ներկայացված են հիմա քաղաքապետարանի կողմից քաղաքացիներին ընտրության համար, կամ առաջարկվում են մասնագիտական հանրության ոչ անտարբեր սեգմենտի կողմից։

Ու այստեղ ես անձամբ կարևորում եմ մոտեցումը, այլ ոչ թե զուտ ճարտարապետական Էսթետիկան։

Նախ և առաջ, ունենալով նախագծի օրիգինալ, հեղինակային տարբերակը, անընդունելի եմ համարում դրան արհամարհելն ու անտեսելը։ Դա հստակ է իմ համար։ Ինչպես նաև անընդունելի եմ համարում կենդանի և սթափ գիտակցություն մեջ գտնվող համահեղինակ Ասլան Մխիթարյանին նախագծի ապագայի շուրջ քննարկումներից զերծ պահելն ու չներգրավելը։

Երկրորդն ու ամենակարևորը։

Ես ուղղակի հրաժարվում եմ հավատալ, որ քաղաքի համար նման կշռի, նման կարևորություն հարցը համայնքը փորձում ա լուծել օնլայն հարցման միջոցով...

Այսինքն մենք էն հասարակությունն ենք, ում ոլորտը համակարգող պաշտոնյաներն առաջարկում են իրենց ընդունելի թվացող երկու նախագիծ, և մենք էլ սմարթֆոնի էկրանին նայելով պետք է ընտրություն կատարենք երկու անտառաշատ և իրականության հետ շատ վերացական կապ ունեցող տարբերակների մեջ ու հետո դա ներկայացվի, որ "դե քաղաքացիների ընտրությունն էր դա"... Ճի՞շտ եմ տրամաբանությունը հասկանում )

Չե, ընկերներ, վստահորեն ասում եմ ձեզ, դա այդպես չի արվում քաղաքակիրթ միջավայրում, որին մենք, կարծես թե, ձգտում ենք մոտենալ։

Գոյություն ունի Հայաստանի ճարտարապետների պալատ֊ը , որն նշյալ հարցի շուրջ իր մասնագիտական քննարկումների ցիկլ պետք է որ ձեռնարկած լիներ, և մշակեր մեծամասնության կողմից ընդունելի համարվող մոտեցումն ու ձևաչափը։ Որն էլ, ի սկզբանե, պետք է հիմք դառնար հաստատված հայեցակարգի և մրցույթի անցկացման։

Քաղաքակիրթ երկրներում, որոնցից ներմուծվել են առաջարկվող երկու նախագծերի ոճային լուծումները, ասեմ ձեզ, հենց այդպես է արվում։

Իսկ հետո մրցույթի արդյունքում ընտրված հայեցակարգ֊նախագծերը ներկայացվում են զուգահեռ, և հանրությանը (հասարակական կարծիքն ու ընկալումը ճշտելու համար), և քաղաքաշինական խորհրդին (որը կազմալուծվեց և այդպես էլ չձևավորվեց, պարզ չի թե ինչու)։

Ու միայն դրանից հետո կարելի է եզրակացնել, որն է մեր հրաշք քաղաքին վայել տարբերակը։ Այդ դեպքում միայն կարելի է մեր հավաքական խղճի առջև ազնիվ լինել' քաղաքի պատմության, մեր բոլորիս ժառանգության և ապագային միտված զարգացումների հարցում։

Մնացած արագացված ու/կամ մակերեսային ընթացակարգերը համարում եմ անընդունելի, անտեղի ու հարցի էությունը նսեմացնող։ Ինչը անթուլատրելի է և լավ արդյունքի չի բերի, միանշանակ։

ԵԶՐԱՀԱՆԳՈԻՄԸ

Երբ հնագետները պեղումների արդյունքում մի մեծ ծավալի ու նշանակության բան են հայտնաբերում և գիտակցում են, որ պեղումների արդյունքում բացահայտվածը անվնաս պահպանելու և սերունդներին փոխանցելու ռեսուրս չունեն, ամեն ինչ արձանագրում են, հողը հետ լցնում ու կոնսերվացնում։ Որ ապագայում, երբ հաջորդ սերունդները կունենան անհրաժեշտ ռեսուրսներ ու գիտակցություն, այ իրա՜նք թող դա անեն։

Ակնարկս կարծում եմ թափանցիկ է։

Էլ չշարունակեմ»։
adv_banner

Ամենից շատ դիտված

17:49 Ձմեռ պապիկի շորեր էր հագնում ու գյուղի երեխաներին ուրախացնում․ մանրամասներ՝ Արևշատ գյուղի ողբերգական դեպքից
18:39 Աշոտը աղաչում էր խրամատը չթողնել․ հայտնի գրառման հեղինակը միացել է «Կրթվելը նորաձև է» արշավին
18:00 Իշխան Զաքարյանի «անկախության» գինը և Սորոսի հիմնադրամը․ ովքեր են վերապատրաստելու մանկավարժներին
07:15 Հովիկ Աղազարյանի նյարդերը տեղի տվեցին. դիմում` ԱԺ նախագահին. Ժողովուրդ
15:22 Երևանում վթարի է ենթարկվել Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը․ shamshyan.com
19:17 1 ամիս երկրում չէի, վերադարձա, բնակարանիցս լապատկով կեղտաջուր հանեցի. Երևանի բնակիչ
12:45 Պաշտո՞ն են տալիս. Գեղամ Նազարյանը կառավարությունում է
13:52 Մաման լացացրել եմ, երբ զգացել եմ՝ դեմս ագենտ ա․ Հովիկ Աղազարյան
11:30 Ես ո՛չ ազգն եմ հասկանում, ո՛չ էլ նահատակը․ հարցում՝ «ազգ-բանակի» ու «ազգ-նահատակի» նույնության մասին
16:00 Թող մյուս ՔՊ-ականները պատրաստվեն, տեսանյութեր են լինելու․ Աղազարյանի դեպքը քրեորեն պատժելի է