Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:14 27-09-2024

Դա մեր տունն է, կպայքարենք. Ծաղկաձորի «Գրողների տունը» փորձում են խլել

Այսօր, վաղ առավոտից ՀՀ գրողների միության անդամներն ահազանգում են, որ բացի Երևանի Բաղրամյան պողոտայում գտնվող իրենց շենքից՝ գործող իշխանությունները պատրաստվում են դատական կարգով խլել նաև Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տունը։

Oragir.News-ը եղել է Հայաստանի գրողների միությունում, զրուցել աշխատակիցների հետ։ Մեզ հայտնեցին, որ միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը առավոտից մինչ մեր նկարահանման պահը՝ 14։30-ը, Ազգային ժողովում է եղել, և դա է պատճառը, որ հեռախոսազանգերին չի պատասխանել։

«Պարոն Միլիտոնյանն այդ հարցերի շուրջ քննարկում ունենալու նպատակով է գնացել Ազգային ժողով»,- հայտնեցին աշխատակիցները։

Միության անդամ Կարինե Մեսրոպյանը, որ 38 տարի աշխատում է Հայաստանի գրողների միությունում և 11 տարի հանդիսանում է միության անդամ, չցանկացավ տեսախցիկի առաջ խոսել, սակայն կարծիք հայտնեց խնդրի վերաբերյալ.

«Հայաստանի գրողների միությունը արժեք է, առանց մշակույթի՝ մեր ազգը չի կարող գոյատևել։ Աշխարհում մեր ազգին նշանակալի է դարձնում մեր մշակույթը։ Իսկ Հայաստանի գրողների միությունն այն օջախն է, որը համախմբում է մշակույթի գործիչներին, ստեղծագործողներին, գրողներին․․․

Ես չեմ կարող Գրողների միությունը պատկերացնել առանց Ծաղկաձորի ստեղծագործական տան, որտեղ բազմաբնույթ միջոցառումներ ենք անցկացնում․․․»։

Հարցին՝ պատրաստվո՞ւմ են արդյոք պայքարի դուրս գալ, միության անդամն այսպես պատասխանեց․

«Կպայքարենք։ Գրողների միությունը մեր տունն է, ուստի մեր տան համար մենք պետք է պայքարենք․․․»։

Հիշեցնենք, որ Հայաստանի գրողների միության անդամ Դավիթ Մուրադյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Ծաղկաձորի գրողների միության տունը դատական կարգով խլում են իրենցից։

Oragir.News-ն առաջիկայում կփորձի կապ հաստատել նաև Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի հետ՝ լսելու նրա կարծիքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին