Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:31 27-09-2024

Հյուր կարող է լինել Գագիկ Մելքոնյանը՝ Ռուսաստան իր օբյեկտներ այցելելիս․ Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականին

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձավ ՔՊ-ական պատգամավորի՝ արցախցիների հասցեին արված հայտարարությանը։

«Հայաստանում վերջին շրջանում շատ ակտիվացել է արցախցիների նկատմամբ ատելության խոսքը։ Վերջերս շատ մեծ արձագանք ստացավ և բազմաթիվ քննադատությունների արժանացավ այս հանձնաժողովի անդամ, ժամանակին բանակի թիկունքի հրամանատար, գեներալ Գագիկ Մելքոնյանի հայտարարությունը արցախցիների մասին, իբր նրանք հյուր են։ Հյուր Գագիկ Մելքոնյանը կարող է լինել Ռուսաստան գնալիս, երբ այցելում է իր օբյեկտներ։ Բայց արցախցիները հյուր չեն, արցախցիներն իրենց հայրենիքում են։ Արցախցիները, ոնց որ արմավիրցիները, ոնց որ մարտունեցիները, Հայաստանի, Հայոց աշխարհի քաղաքացիներն են ու զավակները»,- ասաց Մանուկյանը։

Հիշեցնենք, ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հարցազրույցում ասել էր․ «Արցախցիները թող այստեղ ապրեն, աշխատեն, բայց մեր երկրի գործերին չխառնվեն, իրենց հյուրի նման թող պահեն, ոչ թե ուզենան տանտեր դառնալ»։

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է