Ներքին 2 տարի առաջ - 11:05 27-09-2024

Այ ագենտ, գնա ստեղից. ստեղ սուրբ տեղ է, քո տեղը չի. ՔՊ-ականը՝ լրագրողին

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողները ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետաքրքրվեցին՝ ի՞նչ առնչություն ունի «Սև հովազ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ, Արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանի գործի հետ։ Ի պատասխան պատգամավորն ասաց «ոչ մի առնչություն»։

Հարցին՝ ի՞նչ խղճով է եկել «Եռաբլուր», նա նախ հրեց հարցը տվող լրագրողին, ապա ասաց. «Լսի, գնա ստեղից մի հատ... Ոնց՝ ինչ խղճով։ Դու հլը խղճիդ մասին խոսի, այլ օտարերկրյա ագենտ։ Մի սադրեք էս օրով։ Գնացեք ստեղից։ Ստեղ սուրբ տեղ է, քո տեղը չի»։

Փաշինյան-Էրդողան հանդիպումից հայտնի լուսանկարի մասին էլ ՔՊ-ականն այսպես խոսեց. «Մեր հարևանների հետ ինչքան հնարավոր է պետք է բարեկամական, կամ գոնե կառավարելի հարաբերություններ լինեն։ Ինչքան կառավարելի, անյքան մեր երկրի համար լավ»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների