Ներքին 2 տարի առաջ - 18:46 26-09-2024

Իշխանությունը գռփում է ու մոռանում․ օդանավակայանում տաքսու լիցենզիաների պահանջը 1 օր է տևել

Դեռևս մեկ ամիս առաջ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբերի հետ «որս» էր սկսել տաքսիստների նկատմամբ։

ՔՍՀԱՏՄ-ն պարբերաբար խստացված վերահսկողություն է իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ուղևորափոխադրումներ կատարող տաքսիների նկատմամբ՝ տուգանելով նաև ընդհանուր լիցենզիա չունեցող վարորդներին։

Oragir.News-ի հետ զրույցում, սակայն, տաքսիների վարորդները նշեցին, որ օդանավակայանում մեկ օր ստուգումներ իրականացնելուց ու տուգանելուց հետո ՔՍՀԱՏՄ-ն մոռացել է և՛ տաքսիստների, և՛ լիցենզիայի մասին։

«Հենց իրենց փող է պետք, մի բան են հնարում, արագ գռփում են, բյուջեն լցնում ու մոռանում խնդրի մասին։ Իրենց ո՛չ օրենքն է պետք, ո՛չ էլ կարգուկանոնը»,- նշեց վարորդներից մեկը։

Մեկ այլ վարորդ էլ նշեց, որ իշխանությունը խաղեր է անում՝ փորձելով մարդկանց համբերությունը։

«Սրանք ուղղակի խաղեր են։ Մեզ ձեռք են առնում։ Մի օր մի բան են ասում, հաջորդ օրը՝ այլ բան։ Երբ մենք էին բողոքում, ասում էինք՝ չեք տեղեկացրել, որ հատուկ օդանավակայանի լիցենզիա ա պետք, մեզ ասում էին՝ օրենքում կա։ Բա հիմա իրենց օրենքն ի՞նչ էղավ։ Սպասենք, տեսնենք՝ վաղն ինչ նոր օրենք ա գալու»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով այս իրավախախտման համար սահմանված տուգանքի չափը 50․000 դրամ է։

Նշենք, որ ուղևորափոխադրումներ կատարող տաքսիների համար 2 լիցենզիա կա՝ ընդհանուր ու օդանավակայանի։

Նշենք նաև, որ հաշվի չառնելով այս խնդիրներն ու դժգոհությունները՝ տեսչական մարմինն ավելի վաղ նշել էր, որ այս ստուգումները շարունակական են լինելու։

Oragir.News-ը պարզաբանման համար փորձեց կապ հաստատել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է
17:10 Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում բախվել են «Lexus»-ն ու «Kia Forte»-ն. կա վիրավոր