Ներքին 2 տարի առաջ - 14:16 26-09-2024

Վարչապետի կողմից արվում է, որ ՀՀ-ում լինի խաղաղություն. Պապոյանը՝ Էրդողանի գիրքը գրկելու մասին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ ինչն էր ուրախացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Էրդողանի նվիրած գիրքը գրկելիս, պատասխանել է․ «Ձեր այդ մեկնաբանությունն արդեն այնպիսին է, որ հարկ չեմ համարում պատասխանել»,-ասաց նա:

Հարցին՝ Քոչարյանի գիրքը գրկե՞լն է ավելի պատվաբեր, թե՞ Էրդողանի, նա արձագանքեց. «Ձեր հարցի բնույթն այնպիսին է, որ ես ուղղակի նպատակահարմար չեմ համարում պատասխանել: Իսկ դուք ի՞նչ եք առաջարկում, որ Հայաստանն իր հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատի՞, Հայաստանն իր քաղաքականությամբ թշնամա՞նք ստեղծի:

Այն, ինչ արվում է Հայաստանի կառավարության և վարչապետի կողմից, դա արվում է նրա համար, որ ՀՀ-ում լինի խաղաղություն, տնտեսական բարգավաճում և Հայաստանի «խաղաղության խաչմերուկ» նախագիծը կյանքի կոչվի: Իսկ դուք ի՞նչ եք ուզում»:

Դիտարկմանը, որ ուզում են տեսնել արժանապատիվ, ոչ նվաստացուցիչ տեսարաններ, Գևորգ Պապոյանն ասաց. «Այդ տեսարաններ հայտարարողները կամ այն մարդիկ, որոնք ձեր իղձերն ու ցանկություններն էին իրագործում, այդ քաղաքականության արդյունքում է եղել, որ Հայաստանն այսօր շրջափակված է: Այդ քաղաքականության արդյունքում է, որ Հայաստանը 30 տարի տնտեսապես չի զարգացել, դրա արդյունքում է, որ Հայաստանում ժողովրդավարություն չի եղել, դրա արդյունքում է որ Հայաստանում 10-15 օլիգարխ է եղել, մնացած ժողովուրդն էլ ապրել է աղքատության մեջ: Այդ քաղաքականության արդյունքում է, որ Հայաստանում տեղի ունեցավ այն, ինչը տեղի ունեցավ վերջին տարիներին: Երբ նրանք գնում բանակցում էին տարածքները տալու շուրջ, հետո գալիս այստեղ ձեզ վայ հայրենասիրություն էին քարոզում, կամ վճարում էին լրագրողներին, որպեսզի ժողովրդին վայր հայրենասիրություն քարոզեն»:

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է
17:10 Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում բախվել են «Lexus»-ն ու «Kia Forte»-ն. կա վիրավոր