Արտաքին 2 տարի առաջ - 14:37 24-09-2024

Լիբանանում զոհերի թիվը հասել է 558-ի, կա 1,835 վիրավոր

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երեկվանից Լիբանանի տարածքում «Հեզբոլլահ» շարժման թիրախների դեմ Իսրայելի պաշտպանության բանակի լայնածավալ ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 558-ի, կա 1835 վիրավոր։

Ինչպես նշում է Times of Israel-ը, առայժմ հայտնի չէ՝ զոհերից քանիսն են խաղաղ բնակիչ, քանիսը՝ «Հեզբոլլահ»-ի անդամ:

Իսրայելի պաշտպանության բանակն ասում է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ» դիրքերին Լիբանանի հարավում և Բեքաա հովտում, ներառյալ այն տները, որտեղ շարժումը զենք է պահում:

Իսրայելի պաշտպանության բանակը երկուշաբթի առավոտյան հայտարարել էր, որ լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին: Բանակի պնդմամբ՝ Լիբանանի սահմանամերձ գյուղերի բնակիչները նախազգուշացվել էին, նրանց կոչ էր արվել արագ հեռանալ այն տներից, որոնք «Հեզբոլլահ»-ն օգտագործում է զենք պահելու համար: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ օդուժը թիրախավորում է այն տները, որտեղ «Հեզբոլլահ»-ը «հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր» է պահում:

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
17:10 Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում բախվել են «Lexus»-ն ու «Kia Forte»-ն. կա վիրավոր