Ներքին 2 տարի առաջ - 14:51 23-09-2024

Ալեն Սիմոնյանի այցը Կանադա հետաձգվել է

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Կանադա կատարվելիք այցը հետաձգվել է՝ պայմանավորված Կանադայում ստեղծված ներքաղաքական լարվածությամբ։ Այս մասին հայտնում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական Մովսես Հարությունյանը․

«Կանադական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Կանադայի խորհրդարանի համայնքների պալատի նախագահ Գրեգ Ֆերգյուսի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև, որի ժամանակ Գրեգ Ֆերգուսը խնդրել է այցի ժամկետները հետաձգել՝ մինչև երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծումը, ինչին էլ ի պատասխան Ալեն Սիմոնյանը տվել է իր համաձայնությունը՝ հաշվի առնելով ներկայացված իրավիճակը։

Այցի հետաձգման հետ կապված մնացած շրջանառվող վարկածները սուտ են ու իրականության հետ որևէ աղերս չունեն»։

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է
17:10 Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում բախվել են «Lexus»-ն ու «Kia Forte»-ն. կա վիրավոր
09:07 Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և թաց ձյուն
13:35 Կառավարությունը մասնակիորեն փոխհատուցել է Շիրակի մարզում կարկտահարության վնասները