Արտաքին 2 տարի առաջ - 16:18 22-09-2024

Հարձակումներ Խարկովի, Խերսոնի վրա, կան տուժածներ

Ռուսական զինված ուժերը հարվածել են Ուկրաինայի Խարկով քաղաքին։ Հրթիռն ընկել է բազմահարկ բնակելի շենքի վրա, ասել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։ Փոխանցում է Azatutyun-ը։

Վերջին տվյալներով՝ տուժել է 20 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։ Տներից տարհանվել է 60 մարդ։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Քաղաքապետի խոսքով՝ մոտակա բազմահարկ շենքերի ապակիները կոտրվել են, մի քանի մեքենաներ այրվել են։

Խերսոնի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու բնակիչ է վիրավորվել։

Զինված ուժերի հաղորդմամբ՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է հարձակված 80 «շահեդներից» 71-ը։

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
17:10 Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում բախվել են «Lexus»-ն ու «Kia Forte»-ն. կա վիրավոր
09:07 Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և թաց ձյուն
13:35 Կառավարությունը մասնակիորեն փոխհատուցել է Շիրակի մարզում կարկտահարության վնասները