Ներքին 2 տարի առաջ - 14:50 22-09-2024

Տեղի է ունեցել Հայ Կաթողիկե Առաջնորդ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի եպիսկոպոսական ձեռնադրությունը

Հռոմի Նիկողայոս Դոլենդինացու եկեղեցում տեղի է ունեցել Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե առաջնորդ` Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի եպիսկոպոսական ձեռնադրությունը` ձեռամբ Ն.Ա.Գ.Տ.Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքի` Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Հայրապետի, առընթերակայությամբ Գերպ. Անտոն Վրդ. Նորատունկյանի և Գերպ. Գևորգ Վրդ. Սարգիսյանի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Կաթողիկե Առաջնորդությունից, ձեռնադրակից եպիսկոպոսներն են եղել Արհեապատիվ Գրիգոր Եպս. Պատիշահը և Արհ. Ներսես Եպս. Զապարյանը, խարտավիլակությամբ` Արհ. Տ. Պետրոս Արք. Միրիաթյանի, արարողապետությամբ` Գերհ. Մաշտոց Ծ. Վրդ. Զահթերյանի և Գերպ. Սահակ Վրդ. Քեշիշյանի, ներկայությամբ` Արևելյան Եկեղեցիների ժողովի վարիչ Կարդինալ Կլաուդիո Գուջերոթիի և նույն Արևելյան Եկեղեցիների ժողովի վարիչ Կարդինալ Լեոնարդո Սանդրիի, նաև այլ կարդինալների, եպիսկոպոսների, քահանաների և նորաօծ ձեռնադրյալ արքեպիսկոպոսի ծնողների։

Նշենք, որ Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի հրամանով՝ Զմմառի Պատրիարքական Կղերի անդամ Գերհ. Հայր Գևորգ Թ.Ծ.Վ. Նորատունկյանը նշանակվել է Հայաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ, ով մինչ օրս վարել է Զմմառի Պատրիարքական Կղերի Միաբանության Պատրիարքական փոխանորդի և Զմմառի Վանքի մեծավորի պաշտոնը՝ նրան տալով Սեբաստիայի Հայերի Արքեպիսկոպոսական Աթոռը՝ արքեպիսկոպոսի տիտղոսով: Գերհ. Հայր Գևորգ Թ.Ծ.Վ. Նորատունկյանը ծնվել է 1968թ. նոյեմբերի 16-ին Հալեպում։

Գերհ. Հայր Գևորգ Թ.Ծ.Վ. Նորատունկյանը հաջորդում է 2021թ. սեպտեմբերին ընտրված Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս պատրիարքին, ով Հայաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկեների առաջնորդի պաշտոնը վարել է 2011-2021թթ., իսկ 2022թ. Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը թափուր աթոռին` որպես Առաքելական կառավարիչ, նշանակել էր Գերպ. Հայր Միքայել Վրդ. Բասսալեին։

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
17:10 Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում բախվել են «Lexus»-ն ու «Kia Forte»-ն. կա վիրավոր
09:07 Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և թաց ձյուն
13:35 Կառավարությունը մասնակիորեն փոխհատուցել է Շիրակի մարզում կարկտահարության վնասները